Thursday, 19 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Համագործակցությունը լայն թափով շարունակվում է. Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Արտակ Բեգլարյանը օգոստոսի 29-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և փոխնախարար Ռուբեն Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի վերականգնմանն ու սոցիալական ոլորտում լայնածավալ համագործակցությանն առնչվող օրակարգային ու հեռանկարային մի շարք հարցեր:

«Ի հեճուկս տարբեր դժվարությունների և մարտահրավերների՝ մեր համագործակցությունը լայն թափով շարունակվում է: Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու Ձեր գլխավորած գերատեսչությանը հետպատերազմյան շրջանում Արցախին ցուցաբերվող մեծածավալ սոցիալական ու հարակից աջակցության համար: Տեղյակ եմ, որ իրագործել եք շուրջ 15 ծրագիր՝ նյութական և ոչ նյութական աջակցության տեսքով, որոնք օգնել են ԱՀ բնակչությանն ու կառավարությանը խուսափել խոշոր ճգնաժամից և այս ժամանակահատվածը օգտագործել տնտեսության, կառավարման համակարգի վերականգնման համար, որպեսզի կարողանանք առաջիկայում սոցիալական աջակցության ծրագրերը սահուն փոխարինել զարգացման ծրագրերով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն, անդրադառնալով հետպատերազմյան շրջանում իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ դրանք նպատակ ունեին շրջանցելու և հաղթահարելու սոցիալական հնարավոր ճգնաժամը:

«ՀՀ Կառավարությունը, սերտ գործակցելով ԱՀ կառավարության հետ և ճիշտ ընտրելով թիրախային ուղղությունները, կարողացավ ծավալուն աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: Եվ մեզ համար շատ կարևոր է այդ նույն տրամաբանությամբ շարունակել համագործակցային աշխատանքը՝ սահմանելով նաև սկզբունքները: Այդ սկզբունքներից է, ինչպես նշեցիք Ձեր խոսքում, սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարելը զարգացման ծրագրերի»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Այցի նպատակներից էր նաև Արցախում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը խթանելը: Նույն օրը պետական նախարարն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկա են գտնվել սոցիալական ձեռնարկատիրական շաբաթի շրջանակներում անցկացվող դասընթացներին:

Արտակ Բեգլարյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խթանումը, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության մշակույթի ներդնումն Արցախում: Որպես այդ նպատակի առաջին քայլ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Արցախի պետական համալսարանում սոցիալական ձեռնարկատիրության կենտրոն հիմնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում