Օգոստոսի 30-ին Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ արձակված հինգ հրթիռներց մեկն ընկել Է օդային նավահանգստի տարածք: Այդ մասին, հաղորդել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Թալիբան» արմատական շարժման մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ հրթիռներն արձակվել են երկրի հյուսիսից: Թե հատկապես որն ուժն Է արձակել այդ հրթիռները, չի ճշտվում:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը կալանել են Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռ, որտեղից ներկայումս կատարվում Է օտարերկրացի քաղաքացիների եւ աֆղանների տարհանում թալիբների կողմից երկրում իշխանությունը զավթելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: