Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ծրագրում բառ անգամ չկա քաղհասարակության հետ համագործակցության և անցումային արդարադատության մասին. չեն կարող հաջողել

Ազգային ժողովում մի քանի օր տևած համառ մարտերից հետո ընդունված  կառավարության ծրագիրը մասնագետները դրական են գնահատում, լավը՝ նախորդ բոլոր կառավարությունների ծրագրերի համեմատ։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մանրամասն ուսումնասիրել է կառավարության ծրագիրը։ Ըստ նրա այս ծրագիրը մի քայլ առաջ է կառավարոթւյան նախորդ բոլոր ծրագրերից, որոնք ընդամենը դեկլարացիաներ էին։ «Այս ծրագրի կարևորագույն հատկանիշն այն է, որ կան արդյունքային ցուցանիշներ։ Ցուցանիշներ, որոնք կգնահատեն կառավարության գործողությունները այս տարիների ընթացքում և կլինեն այն միջոցները, որոնցով հնարավոր կլինի վերահսկել, թե արդյոք կառավարությունը կատարում է ծրագիրը, թե ոչ։ Եվ սա առաջընթաց է ։ Կառավարությունը նախորդիվ հաշվի առնելով մեր՝ քաղհասարակության կողմից հնչած ամենատարբեր քննադատությունները, դրանք փորձել է ներառել ծրագրի մեջ»,-ասաց Արիստակեսյանը՝ ավելացնելով, որ ծրագիրն, ամեն դեպքում լիարժեք ռազմավարական չէ, ոչ բոլոր հատվածներն են իրար հետ փոխկապակցված արդյունքների և նպատակների առումով, բայց հուսով եմ, որ դրանք  գործողությունների ծրագրով արդեն փոխկապակցված կլինեն և կլրացնեն կառավարության ծրագրի բացը։

Ամեն դեպքում տնտեսագետը մի քանի թերություններ է նկատել , որոնցից առաջինն այն է, որ կառավարությունը բացարձակապես մոռացել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության մասին, որի վերաբերյալ նախկինում բազում խոստումներ էր տվել կառավարությունը.«Ամբողջ ծրագրում չկա որևէ մի բառ քաղհասարակության հետ համագործակցության վերաբերյալ, որը խորը և խոշոր բացթողում է։ Դա հեղափոխության ժամանակ ժողովրդին տված  խոստումներից է, դա  նաև ամրագրված է նաև Սեպայի համաձայնագրով, որտեղ ամրագրված է, որ կառավարությունն ունի հանձնառություն քաղաքացիական հասարակության հետ համագործակցության վերաբերյալ։ Ինչու չէ այդ համագործակցության առաջին գործողություն պետք է լինի  մոնիտորինգը, վերահսկողությունը կառավարության գործողությունների նկատմամբ քաղհասարակության կազմակերպությունների կողմից։ Բայց, ցավոք, ոչ մի խոսք դրա մասին։ Չեմ կարծում, որ խրախուսելի է կառավարության այսպիսի գործունեությունը։ Կառավարությունը առանց քաղհասարակության հետ համագործակցության, չի կարող հասնել իր նպատակներին, քանզի  քաղհասարակությունն այն միջնորդ կապն է կառավարության և քաղաքացիների միջև, որը աջակցելու է պետության ծրագրերի իրականացման համար»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ շատ կարևոր է, որպեսզի գործողությունների ծրագրով նախատեսվի կառավարություն-քաղաքացիական հասարակություն ռազմավարական ծրագրերի մշակում, ներդնում, պետական բյուջեի մեջ նպատակային ծրագրի ամրագրում, որով քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետական բյուջեից  կֆինանսավորվեն հենց այդ ծրագրի կատարման մոնիտորինգն իրականացնելու շրջանակներում։

Հաջորդ բացթողումը, որը նկատել է Արիստակեսյանը, այն է, որ ամբողջ փաստաթղթում չկա որևէ բառ անցումային արդարադատության մասին, որի մասին հռչակվել է  ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ 2018 թվականի օգոստոսի 17-ի վարչապետի հրապարակային խոսքում։ «Անցած երկու տարիներին չի իրականացվել անցումային արդարադատություն, չի իրականացվում հիմա և որևէ խոսք չկա կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում փաստահավաք խմբի ստեղծման մասին։ Կոռուպցիայի դեմ  պայքարի շրջանակներոմ դեռ անցած տարի պետք է ստեղծվեր փաստահավաք խումբ, որը կհավաքագրեր կոռուպցիայի  վերաբերյալ  բոլոր փաստերը նախորդ ժամանակահատվածի վերաբերյալ, որը հիմք կհանդիսանար անցումային արդարադատության համար։ Իսկ այդ փաստահավաք խմբում պետք է ընդգրկվեին քաղհասարակության ներկայացուցիչները։ Չկա, չի ձևավորվել, չի գործում այդ փաստահավաք խումբը։ Ավելին, խոսք անգամ չկա վեթինգի մասին։ Վեթինգ, ոչ միայն դատաիրավական ոլորտի ներկայացուցիչների, այլ բոլոր պաշտոնյաների՝ սկսած ՀՀ նախագահից ու վարչապետից։ Ցավոք, կրկնում եմ, ոչ մի խոսք չկա կառավարության ծրագրում այս ամենի մասին»,-ընդգծեց Արիստակեսյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում