Թալիբները հայտարարել են Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման մասին, հաղորդում է տեղական 1TV հեռուստաալիքը:
«Թալիբները հայտարարեցին Աֆղանստանում մարզական միջոցառումների վերսկսման մասին», – Twitter- ում գրել է հեռուստաալիքը: Սակայն չի նշվում, թե կոնկրետ երբ է այդ որոշումն ուժի մեջ մտնում:
Ավելի վաղ Հնդկական NDTV հեռուստաալիքը հաղորդել էր, որ երկու աֆղան մարզիկների հաջողվել է ժամանել Տոկիո՝ պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար: Մարզիկները տարհանվել էին Քաբուլից անցած շաբաթվա վերջին և մեկ շաբաթ անցկացրել Փարիզում՝ նախքան ուրբաթ երեկոյան Տոկիոյի օդանավակայան թռչելը: Պարալիմպիկ խաղերի բացման արարողությանը Աֆղանստանի դրոշը դրված էր, բայց այն ներկայացնող մարզիկներ չկային: