Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անհաղթահարելի ճգնաժամ․ բանալին դրսում է

Եթե տարբեր երկրներում խորհրդարանական միջադեպերը արտացոլում են քաղաքական պայքարն ու քաղաքական բովանդակությունների բախումը, երբեմն անգամ ձեռնամարտի տեսքով, ապա Հայաստանի խորհրդարաններում այդ ամենը ընդամենը ավելի արտառոց և ընդգծված է դարձնում քաղաքական բովանդակության և օրակարգի բացակայությունը: Ընդ որում, թող չլինի մոլորություն, թե այդ խնդիրը առկա է Հայաստանի նոր ձևավորված խորհրդարանում: Հայաստանում թերևս մեկ խորհրդարան է եղել, որ չի ունեցել այդ խնդիրը՝ Գերագույն խորհուրդը, որը իր գործունեությունն ավարտել է 1995 թվականին՝ իր տեղը զիջելով Ազգային Ժողովներին: Պարզապես ժամանակի ընթացքում հայկական քաղաքականություն ասվածը դեգրադացվել է ավելի ու ավելի մի շարք խորքային պատճառներով, որոնք, բերելով հանրագումարի, հնարավոր է ամփոփել հետևյալ կերպ. քաղաքականությունը Հայաստանում դեգրադացվել է, որովհետև պատերազմի հաղթանակը կապիտալիզացվել է ոչ թե պետական-քաղաքական, այլ անձնական մակարդակներում: Եվ որպեսզի հմտորեն քողարկվի այդ կապիտալիզացիան, հարկ է եղել դեգրադացնել քաղաքականությունը՝ այն վերածելով ընդամենը ցուցանակի: Որովհետև, հանրային, պետական կյանքի երևույթ լինելու պարագայում այն անխուսափելիորեն պատասխան էր պահանջելու մասնակիցներից, այդ թվում և պատերազմի հաղթանակի հանդեպ խնամքի կամ անտարբերություն, կամ առավել ևս՝ այդ հաղթանակը մսխելու լայնահուն գործընթացի համար: Հետևանքն այն է, որ խորհրդարան երևույթը Հայաստանում վերածվել է ընդամենը ձևականության, իսկ բուն «քաղաքական» պրոցեսները կամ ծավալվել են փողոցներում՝ հիմնականում ընդդիմությունների մակարդակում, կամ, որոշակի հարաբերական իմաստով հանդերձ՝ «սաունաներում», իշխող համակարգի առումով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները Հայաստանում շատ վաղուց են հայտնվել այդ տիրույթներից դուրս՝ հաշվի առնելով երկու տիրույթում էլ եղած խորքային անհամարժեքությունն ու անարդյունավետությունը: Այդ խնդրի լուծում թվաց թավշյա հեղափոխությունը, թեև այն հանրայնորեն պետք է դիտվեր ոչ թե լուծում, այլ լուծման հնարավորություն, երբ դրա շնորհիվ Հայաստանում բացվելու էր միջավայրը՝ տալով քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն: Սակայն, Հայաստանի հասարակական-քաղաքական այսպես ասած ակտիվը ընդամենը նախկին իշխանությունից իր պահանջները տեղափոխեց նոր իշխանության վրա՝ գործնականում շարունակելով զերծ մնալ հասարակական-քաղաքական վերափոխումների համար պատասխանատվությունից, ընդունելով, այսպես ասած, «մարգարեի» կեցվածք, որպեսզի հետո և առավել ևս ցավագին պատերազմից հետո որդեգրեր «հայրենիքում մերժված մարգարեի» դիրք, շարունակելով հնարավորինս հեռու մնալ վերափոխումների համար պատասխանատվությունից: Հայաստանում այսօր դա է խնդիրը:

Այն, ինչ կատարվում է Հայաստանի խորհրդարանում, ուղղակի հերթական ահազանգն է Հայաստանի, և թերևս համայն հայության համար: Հայաստանին անհրաժեշտ են նոր որակի հասարակական-քաղաքական միավորներ, սկզբունքորեն նոր որակի և տրամաբանության, ոչ թե միայն նոր փաթեթավորումով: Հայաստանի համար ինչպես տնտեսության, այդպես էլ քաղաքականության ոլորտում կենսական անհրաժեշտություն են «ստարտափերը», հակառակ պարագայում պետությունը անկարող է լինելու կառուցել երկարաժամկետ դիմադրունակություն այն բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որ առկա է ռեգիոնում և աշխարհում լայն իմաստով: Հայաստանի թիվ մեկ քաղաքական օրգանը՝ խորհրդարանը, ունակ չէ ավելիի, քան այն, ինչ դրսևորվում է այս օրերին: Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանում և համայն հայության շրջանակում ով կամ ովքեր են ավելիի ունակ, բացի իհարկե խորհրդարանում եղած պատկերից ախ ու վախ անելուց և «գլուխը հողի» մեջ թաղելուց:

Կա՞ն խորհրդարանից և այսպես ասած հակառակ բևեռ դիտվող «փողոցից» դուրս, միաժամանակ «մարգարեի» բարդույթներից զերծ հասարակական քաղաքական ներուժ, շերտ, խմբեր, նաև տնտեսական միջավայրում շահագրգիռ շերտեր, որոնք ի վիճակի են ներդրում կատարել նոր հասարակական-քաղաքական բովանդակություն և օրակարգ ձևավորելու, ըստ այդմ Հայաստանում քաղաքականությունը միջավայրային խորիքց վերափոխելու գործում: Կա՞ այդ ներուժը, այդ թվում Սփյուռքում, թե՞ ոչ: Այլապես, Հայաստանի խորհրդարանները շարունակելու են արտացոլվել միայն «փտախտ» ապրող հայկական քաղաքականության անհույս «վերջույթի» կերպը, ովքեր էլ հայտնվեն այնտեղ և անգամ անհատական մակարդակում լինեն հուսադրող բացառություն: Կրկնեմ բազմիցս շոշափած միտքը, որ Հայաստանում քաղաքականության փոփոխությունը կարող է արտացոլվել խորհրդարանում, իսկ սկսել այն կարող է միայն հասարակական միջավայրից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում