Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Սեպտեմբերի 1․ տագնապի փոխարեն հույս

Երեք օրից սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի օրն ու նոր ուսումնական տարվա սկիզբը: Հայաստանում այդ օրը նաև այլ «խորհուրդ» ունի` ծնողական մրցավազքի, երբ իրենց երեխաներին առաջին անգամ դպրոց տանող ծնողների մի զգալի մասը մրցակցում է, թե ում երեխայի դպրոցամուտն է լինելու առավել շքեղ, նկարահանվելու կամ լուսանկարվելու առավել նոր տեխնիկայով: Իրականում սեպտեմբերի 1-ն էլ Հայաստանում բովանդակության փոխարեն, վերածվել է ընդամենը ձևի, քանի որ ձևական բնույթ են կրում թե՛ գիտելիք ասվածը, թե՛ դպրոցական կրթական համակարգ ասվածը:

Հայաստանում այդ ամենը պետք չէ, կամ պետք է միայն քարոզչական կամ կենացային մակարդակի հռետորաբանությունների համար, իսկ իրականում որքան ավելի հեռու ես գրագիտությունից, կրթվածությունից և կրթությունից, և որքան ավելի մոտ ես խաբելուն, գողանալուն, բռնանալուն, այդքան ավելի հեշտ ես գտնում քո տեղը ակախ Հայաստանում: Սեպտեմբերի 1-ն ահա այդ պարադոքսի խտացված դրսևորումն է: Այն վաղուց արդեն Հայաստանում դադարել է երեխաների տոն լինելուց, ինչի մեղավորը մի կողմից ցուցամոլ ծնողներն են, մյուս կողմից` Հայաստանում կրթության իրական դերն ու նշանակությունը գրեթե զրոյի հասցրած իշխանական բարքերն ու իրենց վարքը այդ բարքերի տակ տեղավորած կամակատար ուսուցիչները, որոնց համար ուսումնական տարին իրականում երկրորդական է, իսկ առաջնայինը նրանց հիշողության մեջ վառ մնացած ընտրական տարիներն են, երբ ուսուցչակազմերը լծվում են Հայաստանի իշխանության վերարտադրության «սուրբ» գործին:

Իսկ այդ ամենն էլ օրհնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ ավանդաբար՝ օգոստոսի 31-ին հավաքվում են ուսուցիչներն ու դասախոսները և Հայրապետական օրհնություն են ստանում` հերթական անգամ տուրք տալով ձևին և դրան զոհում արդեն քրիստոնեական հավատքի բովանդակությունը: Երբ դեգրադացիան հասնում է հասարակապետական մակարդակի, դրա ընթացքը արդեն անհնար է լինում վերահսկել, կարգավորել, ենթարկել բանականության թելադրանքին, իսկ ցինիզմն էլ սկսում է նույնականանալ բարեպաշտության հետ: Այդ ընթացքը խժռել է նաև արդեն սեպտեմբերի 1-ը, որ տոն է յուրաքանչյուր երեխայի համար, որ յուրաքանչյուր երեխայի համար ապագայի դուռն է:

Եվ այդ ապագային, այդուհանդերձ, պետք է հավատալ, պետք է հավատալ այն հազարավոր, տասնյակ հազարավոր երեխաների աչքերին նայելով, որոնք անցնում են այդ դռնով իրենց հոգու մաքրությամբ և մտքի պարզությամբ: Մենք հավատում ենք, որ այդ երեխաները լինելու են Հայաստանի իսկական քաղաքացիներ, պահելու են իրենց հոգու մաքրությունն ու մտքի պարզությունը, լինելու են նոր մարդ, հայի նոր տեսակ, իսկական հայի տեսակ ու կառուցելու են իսկական հայկական պետությունը` կառուցելով մեր ապագան, տալով մեր ներկայի մտքերի ու անցյալի մեղքերի թողությունը:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում