Thursday, 18 04 2024
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է

Հարցը վաղուց Ադրբեջանը չէ, այլ դրանից անդին՝ թշնամական միջավայրը

Եթե անկախության առաջին տարիներին շատերին կարող էր թվալ, թե Հայաստանի խնդիրը լոկ Ադրբեջանի հետ էր և այն լուծվել է պատերազմի հաղթանակով, իսկ մնացյալը կառավարվում է խաղաղ կարգավորման գործընթացով՝ Մինսկի խմբի եռանախագահության ներքո, ապա ժամանակի ընթացքում ուղղակի ակնառու դարձավ, որ Հայաստանի խնդիրը բոլորովին էլ Ադրբեջանի հետ չէ, և ավելին՝ Ադրբեջանը Հայաստանի համար ինքնին գուցե խնդիր էլ չէ, կամ չէր լինի, եթե չլինեին հենց ավելի մեծ գեոքաղաքական խնդիրները: Իսկ դրանք առնչվում էին արդեն ուժային կենտրոներին, դրանց ռեգիոնալ և աշխարհաքաղաքական հավակնություններին, որոնց շարքում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ագրեսիվ դեր ու տեղ էր ստանում Թուրքիան՝ մի շարք հանգամանքների բերումով: Ահա այստեղ է, որ թշնամական միջավայրի կառավարման և առավելագույնս չեզոքացման խնդիրը Հայաստանի համար դառնում էր, կամ դառնալու էր հիմնարար նշանակության հարց, որ պահանջելու էր համարժեք քննարկումներ թե օպերատիվ, թե ռազմավարական մակարդակում:

Այս իրավիճակը հնարավոր է փոխել միայն այն պարագայում, երբ Հայաստանը կդառնա այնպիսի մրցունակ և կենսունակ մոդելի կրող, որ քաղաքականության համաշխարհային կենտրոնների համար լեգիտիմացված կլինեն տարածաշրջանային անվտանգության ձևավորմանն ուղղված Երևանի պահանջները: Իսրայելի օրինակը, որն ունի ոչ պակաս ագրեսիվ հարևաններ, խիստ ուսանելի է: Հրեական պետությունը կարողացել է հասնել այնպիսի մակարդակի, որ ԱՄՆ-ն դադարեցնում է իր անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին` վերջինիս ընդունած հակաիսրայելական բանաձևերի պատճառով: Թշնամական միջավայրը չի խանգարել, որ Իսրայելը դառնա մրցունակ պետություն` իր քաղաքական և տնտեսական կենսունակ համակարգերով: Երևանի առաջ քաշած օրակարգն ու պահանջներն առայժմ արժանանում են միայն համաշխարհային կենտրոնների ըմբռնմանը, որը ԼՂ հարցում չի դառնում նրանց տարբերակված քաղաքականություն, որովհետև գլոբալ հայացքի համար գոնե առայժմ տեսանելի չէ Հայաստանի որակական քաղաքակրթական խզվածությունն Ադրբեջանից:

44-օրյա պատերազմն ու դրան հաջորդող իրադարձությունները, ռեգիոնալ շարունակվող դիմակայությունն ու լայն իմաստով շարունակվող աշխարհաքաղաքական, աշխարհակարգային վերափոխումները ակնառու են դարձնում՝ արցախյան հարցը եղել է ուժային խոշոր կենտրոնների դիմակայության առարկա, ըստ այդմ դրա այս կամ այն ելքը կախված էր ոչ թե հակամարտող կողմերից որևէ մեկի այսպես ասած խաղաղասիրությունիօց կամն փոխզիջման պատրաստ լինելուց, այլ «հոսանքի ուղղության» հարցում կողմնորոշումից և «քամին որսալուց»: Դա արել է Ադրբեջանը, թերևս լավ պատկերացնելով, որ, քանի դեռ կա աշխարհաքաղաքական ուժային մի դիմակայություն, որը մոտենում է կամ մոտենալու է ոչ թե հանգուցալուծմանը, այլ հավաքելու է ավելի մեծ թափ, ստանալու է ավելի մեծ անկանխատեսելիություն, իր անելիքը ոչ թե փոխզիջման, այլ պատերազմի պատրաստվելն է:

Մի բան, որը պետք է լիներ նաև Հայաստանի եզրահանգումը: Խոսքով այն եղել է, իսկ գործով՝ ոչ: Եվ գործի բացթողումը ոչ թե փոխզիջման իրականում պատրաստ չլինելն էր, այլ իրականում պատերազմի չպատրաստվելը: Որովհետև, հենց դա էր լինելու թեկուզ հարաբերական խաղաղության առավելագույն գրավականը, ոչ թե «փոխզիջման» իրական պատրաստակամությունը: Դա ըստ էության չէր հետաքրքրում որևէ ուժային կենտրոնի: Ըստ էության, չի փոխվել տրամաբանությունը նաև այժմ: Հայաստանը պարտավոր է պատրաստվել պատերազմի, ոչ թե ռևանշի, այլ պարզապես պատերազմի նոր սպառնալիք չեզոքացնելու: Որովհետև աշխարհաքաղաքական զարգացումները դուրս չեն եկել այն տրամաբանությունից, երբ պատերազմը դարձել է հարցերի լուծման գրեթե առօրյա միջոցներից մեկը: Հետևաբար, այդ միջոցները գործադրվում են այն ուղղությունների վրա, որտեղ ամենից անպատրաստն են դրան: Ըստ այդմ, ինչպես նախապատերազմական ամբողջ շրջանում, այդպես էլ հետպատերազմական փուլում, Հայաստանը հանուն խաղաղության պետք է առավելագույնս պատրաստ լինի պատերազմի: Դա բացարձակապես լավ և ոգևորիչ ռեժիմ չէ, բայց Հայաստանի շուրջ իրավիճակը չի թողնում այլ ընտրություն, չի թողնում խաղաղության ուղղությամբ գործնական քաղաքականություն կառուցելու այլ ճանապարհ, քան այդ քաղաքականությունը ուժով պաշտպանելու կարողությունը զարգացնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում