Sunday, 16 06 2024
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ

Համայնքների խոշորացման ընթացակարգն արդեն խախտված է. Տեղական ինքնակառավարման ոլորտում կարող է ճգնաժամ առաջանալ

«Համայնքների խոշորացման առաջարկը դեռ նախագիծ է և դա հիմք չէ, որ շատ համայնքներում աշնանը տեղական ինքնակառավարման ընտրություններ տեղի չունենան, բայց այդ համայնքներում պետք է արդեն հոկտեմբերին ընտրությունները նշանակված լինեին։ Հիմա մենք բախվել ենք իրավական օրինականության պահպանման  խնդրի։ Սա լուրջ մարտահրավեր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Նրա խոսքով հիմա հոկտեմբերին բախվելու են փաստի հետ, որ շատ համայնքների ղեկավարների, ավագանու լիազորությունների ժամկետները կավարտվեն, բայց ընտրություններ տեղի չեն ունենա։ «Ամենամեծ մարտահրավերը ես սա եմ համարում։ Ասեմ ավելին, համայնքներ կան, որ ռազմական դրության պատճառով արդեն 1 տարուց ավել է ավագանի ու համայնքի ղեկավար չունեն, կամ արդեն խոշորացվել են և չի էլ նախատեսվում նման գործընթաց, բայց էլի ընտրություններ նշանակված չեն։ Այստեղ արդեն, ինչպես նշեցի, օրինականության պահպանման խնդիր կա։ Պետությունը օրենք է խախտում և ես չեմ պատկերացնում որևէ մեխանիզմ, որը դա թույլ է տալիս»,-ասաց Երիցյանը՝ օրինակ բերելով  Ստեփանավանը, որը արդեն խոշորացված համայնք է, չի էլ նախատեսվում խոշորացնել։ Համայնքը չունի ավագանի, ընտրված համայնքի ղեկավար, բայց ընտրություններ նշանակված չեն, իսկ օրենքը պահանջում է, որ ռազմական կամ արտակարգ դրությունից հետո անմիջապես ընտրություններ նշանակվեն, բայց նշանակված չեն.«Ընտրությունները նշանակում են մարզպետերը՝ համաձայնեցված կառավարության հետ, բայց   ընտրությունները նշանակված չեն և որևէ ողջամիտ պատճառաբանություն չի բերվում»,-ասաց Երիցյանը։

Նշենք, որ ներկա պահին շատ քիչ համայնքներում են ընտրություններ նշանակված՝3 գյուղական  համայնքներում, Գյումրիում, Դիլիջանում և Սյունիքի մարզի մի շարք համայնքներում։ Ընտրությունները անցկացվելու են համամասնական ընտրակարգով, որը  Գյումրիից, Վանաձորից ու Երևանից հետո նոր իրավիճակ է մնացած համայնքների համար։ Երիցյանի խոսքով՝ սա ևս մարտահրավեր է համայնքների համար, քանի որ համամասնական ընտրակարգով  չափից դուրս կուսակցականացումը տեղական ինքնակառավարման դեպքում կարող է բերել ներքին պառակտումների.«Եթե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ հակասության մեջ գտնվելով իշխանության հետ որևէ խոշորացված համայնքում մեծամասնություն ստացավ, ապա նրանց փոխհարաբերությունները կենտրոնական իշխանության հետ նույնն է լինելու, ինչ այսօր կա Ազգային ժողովում, որը լուրջ վտանգ է։ Հետևաբար ես կարծում եմ, որ համամասնականի անցնելու ռեֆորմները շատ կիսատ-պռատ վիճակում են, չմտածված, առանց երկար մտածելու։ Սյունիքի պարագայում դա ավելի ակնառու է լինելու»,-ընդգծեց Երիցյանը

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, ապա համայնքների միության նախագահի խոսքով, այդ գործընթացը նույնպես  իրավական շատ բացերով է տեղի ունենում։ Նախ որպեսզի ընտրական այս պրոցեսը չխաթարվեր, հարկավոր է, որ ժամանակին և շուտ նախաձեռնվեր խոշորացումը, բացի դա դեռ մայիսին Սահմանադրական դատարանը ուներ համայնքների միավորման հետ կապված որոշում, որի մեջ կողմնորոշիչ  իրավական հարցեր կային։ Բայց հիմա խոշորացման այս գործընթացը իր իրականացման ամբողջ ընթացակարգով հակասության մեջ է  նաև Սահմանադրական դատարանի դիրքորոշման հետ և իրավական շատ այլ հանգամանքների հետ, որը պարտադրում է օրենքը։ «Օրինակ օրենքը նախաձեռնելուց պետությունը պարտավոր է 3 օրվա մեջ համայնքներին պաշտոնապես ծանուցի, համայնքներն էլ  բնակչությանը, որը չի արվել։ Պահանջվում է  նաև համայնքների լսված լինելու իրավունքը երաշխավորել, որը այս դեպքում կրկին չի ապահովվում։ Այսինքն այս հարցում էլ մենք կրկին իրավական վակուումի մեջ հայտնվելու ռիսկի առաջ ենք կանգնած։ Համայնքների խոշորացման ընթացակարգն արդեն խախտված է»,-ասաց Երիցյանը՝ հավելելով, որ այս պարագայում, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ համայնքներում ընտրություններ չեն անցկացվում, համայնքապետ ու ավագանի չկա շատ տեղերում դա կարող է ճգնաժամ առաջացնել տեղական ինքնակառավարման ոլորտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում