Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստան, Չինաստան, Իրան. նոր ռիսկեր Հայաստանի համար

Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը համատեղ զորավարժություն կանցկացնեն Պարսից ծոցում, ինչի մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանը: Եռակողմ զորավարժությունն անկասկած համարժեք է այն իրավիճակին, որ ռեգիոնում ստեղծվում է Աֆղանստանում առկա իրավիճակի ֆոնին: Այստեղ սակայն էական հարց է այն, թե զորավարժությունը որքանով է ընթացիկ, իրավիճակային բնույթի, և որքանով կարող է պարունակել եռակողմ որոշակի ռազմա-քաղաքական ալյանսի  հեռանկար: Ընդ որում, այդ հարցի պատասխանն էական նշանակություն կունենա նաև Հայաստանի համար:

Բանն այն է, որ երեք երկրները առանձին փորձում են պայմանավորվել Աֆղանստանում իշխանության եկած թալիբների հետ, ակնկալելով, որ չեն դառնա ահաբեկչական այդ խմբավորման հավակնությունների թիրախ: Պայմանավորվածությունները կարծես թե ստացվում են, սակայն դա թերևս խիստ նախնական վիճակ է, հաշվի առնելով այն, որ Թալիբանը ներկայումս ունի Աֆղանստանում իշխանությունն ամրապնդելու, հաստատվելու խնդիր, հետևաբար չունի այս փուլում որևէ արտաքին կոնֆլիկտային իրադրության նպատակահարմարություն: Ավելին, թալիբները երկրի ներսում դեռևս ունեն ամբողջական իշխանության հարց, հաշվի առնելով այն, որ Փանջշեր նահանգում կա դիմադրության շարժում, որի շուրջ համախմբվում են էթնիկ տաջիկներ և ուզբեկներ, աֆղանական լեգենդար հրամանատարներ Շահ Մասուդի ու Դուստումի որդիների առաջնորդությամբ: Նրանք իհարկե Թալիբանին առաջարկում են կազմել այսպես ասած համատեղ կառավարություն, իսկ թալիբներն առայժմ մերժում են և փորձում լուծել խնդիրը այսպես ասած դիմադրությունը ճնշելով: Այդ պարագայում թալիբների համար արտաքին խնդիրները կարող են լինել միանգամայն ավելորդ և վտանգավոր, ըստ այդմ նրանք հակված են գալ արտաքին ուժերի հետ առնվազն նախնական համաձայնությունների: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ ուժերը բավականին բազմազան են իրենց շահերով ու հետաքրքրություններով, և ամենևին չեն սահմանափակվում միայն Ռուսաստան, Իրան, Չինաստան եռյակով: Ի վերջո, թալիբանի հաջողության բանալիները զգալիորեն Պակիստանում են, իսկ այստեղ արդեն ուշադրության առարկա պետք է դառնա Պակիստան-Թուրքիա գործակցությունը, և առավել ևս՝ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ֆորմատը, որ դե ֆակտո աշխատեց Արցախի դեմ պատերազմի տեսքով, իսկ ավելի առարկայորեն սկսեց ձևավորվել այդ պատերազմից հետո:

Իսկ այստեղ Պակիստանի և Թուրքիայի շահերը հակոտնյա են Չինաստան-ՌԴ-Իրան եռյակի բոլոր ուղղությունների հետ: Ավելորդ է խոսել այն մասին, որ հաստատուն ռազմավարական բաժանումների առաջացման պարագայում, Արևմևտքի, մասնավորապես ԱՄՆ աջակցությունը լինելու է Թուրքիա-Պակիստան տանդեմին, և անուղղակիորեն՝ այդ տանդեմի գործիքի վերածվելու հավանականություն ունեցող թալիբանին: Առավել ևս, որ խոշոր հաշվով թերևս նաև այդ հաշվարկներն են ընկած Աֆղանստաննը փաստացի թալիբներին հանձնելու ԱՄն որոշման հաշվարկային հիմքում՝ լուրջ ռիսկերի ու խնդիրների օջախ ստեղծել Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի «քթի տակ»: Այդպիսով, եթե Հայաստանի «քթի տակ» ձևավորվի ռազմավարական հակադրություն՝ ՌԴ-Չինաստան-Իրան, իսկ որոշակի տեսական հեռանկարում նաև Հնդկաստանի ներգրավելու հնարավորությամբ մի կողմից, և Պակիստան-Թուրքիա-Թալիբներ մյուս կողմից, Արևմուտքի հնարավոր աջակցությամբ, ապա դա լրջագույն ռիսկ է Հայաստանի համար: Հայաստանն ըստ էության հայտնվում է բաժանարար առաջնագծում, ինչը հղի է մեծ ռիսկով ու մարտահրավերով: Հայաստանի համար եթե ոչ լավ, ապա,  թեկուզ չարյաց փոքրագույն տարբերակը կլինի այն, որ Աֆղանստանի շուրջ զարգացումները հնարավորինս տևական ժամանակ զերծ մնան այդօրինակ բեվեռացումներից և բյուրեղացումներից: Հայաստանը ունի թե Իրանի, թե Ռուսաստանի, թե Չինաստանի, և միաժամանակ նաև ԱՄՆ հետ լրջագույն և խորքային հարաբերության խնդիր, հետևաբար բաժանարար գծի վերածվելը վատագույնն է, որ կարող է լինել Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում