Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Ռևանշիզմը պետք է քոքահան արվի․ տեսե՞լ եք աշխարհում մի հետխորհրդային երկիր, Հայաստանից բացի, որտեղ ԿԳԲ-ն խմբով գնում է խորհրդարան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը։

-Պարոն Շիրինյան, Արծրուն Հովհաննիսյանն իր հարցազրույցում մի շարք ուշագրավ բացահայտումներ արեց։ Նա նշեց, որ պատերազմից հետո իրեն առաջարկել են գնալ կանգնել հարթակում ու հայտարարել, որ իշխանությունները միտումնավոր պատերազմ են տանուլ տվել, խաբել են իրեն և դրա դիմաց Հովհաննիսյանին  նույնիսկ գումար են առաջարկել։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի մասին, հատկապես այն կոնտեքստում, որ այդ ուժերն այսօր խորհրդարանում են։

-Ռևանշիզմը պետք է քոքահան արվի։ Տեսե՞լ եք  աշխարհում մի հետխորհրդային երկիր, Հայաստանից բացի, որտեղ ԿԳԲ-ն խմբով գնում է խորհրդարան։ Ես Արծրունին անձամբ ճանաչում եմ, պարկեշտ մարդու տպավորություն եմ ստացել։ Ես հավատում եմ նրա ասածներին։ Հիմա պետք է շտապ հետաքննություն սկսել ու բացահայտել, թե ովքեր են ասել։ Ասել եմ ու կրկնում եմ՝ հայ զինվորականության  մի մասը կատարել է Մոսկվայի հրամանը։ Մենք պարտությամբ պատերազմ ենք մտել․․․«Բայրաքթարի» վրա ամեն ինչ գցեցին ու գնաց։ Անուններ կան, հիմա էլ հետաքննություն է պետք ու պատիժներ։ Ազգային միասնություն և այլն․․ այդ բոլորը դատարկ խոսակցություններ են։ Մարդը պարզ ասում է, սկսեք հետաքննություն։ Դուգինն էլ է ասում՝ բոլորը Պուտինն է արել, ինչո՞ւ չեք բարձրաձայնում։ Արագորեն պետք է հետաքննություն սկսել, անվտանգությունն էլ պետք է հսկի դատավորների աշխատանքը։ Ինչի՞ց են անկախ, դատարանները անկախ են ՀՀ պետական իշխանություններից, նրանք մաֆիային են պատկանում։ Չի կարող այդպիսի անկախություն լինել։

-Կարծում եք խորհրդարանում հայտնվելով՝ նրանք շարունակո՞ւմ են վտանգ ներկայացնել։

-Իհարկե։ Ազգային ժողովը երկու օր վերածեցին ցլամարտի։ Ազգային ժողովն իրենց համար թատրոն է, մարդիկ ցլամարտի են մտել Հայաստանի պետության ու իշխանության դեմ։ Ի՞նչ էին անում՝ նռնականետության փոխարեն շշանետումով էին զբաղված, ընդ որում՝ չկարողանալով։ Ինչքան թր ճշգրիտ խփեցին շշով, այդքան ճշգրիտ էլ հայրենիքն են պաշտպանել։ Կասկած չունենանք։

-Փաստորեն այդ մարդկանց համար իշխանությունների հեռացումը թիվ մեկ հարցն է եղել և կապ չունի, թե ինչ գնով։

-Իրենք միշտ ասել են, որ իրենց խնդիրն իշխանափոխություն է։ Հենց դրա համար էլ Ազգային ժողովը ցլամարտի միջավայրի վերածեցին։ Երկրորդ՝ Ազգային անվտանգությունը պետք է վերահսկողություն սահմանի Արծրունի հանդեպ։ Ամեն ինչ պարզ ասում է մարդը, էլ ի՞նչ է պետք ապացուցելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում