Մոսկվա-Գելենջիկ չվերթի ինքնաթիռը, որը պետք է թռչեր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, կարող է պայթյունի սպառնալիքի տակ լինել: Այս մասին հայտնել է անանուն աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում պայթուցիկի առկայության մասին տեղեկությունը իրավապահ մարմիններին է փոխանցել անհայտ անձը:
Արտակարգ ծառայությունները նշել են, որ լրացուցիչ ստուգում է իրականացվում անանուն անձի կողմից նախազգուշացում ստանալուց հետո: