Սենեգալի ափերի մոտ նավակ է շրջվել, որում եղել է մոտ 60 միգրանտ: Նրանցից 48-ն անհետ կորած է համարվում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սենեգալի բանակի հայտարարությանը:
Նշվում է, որ երկրի ռազմածովային ուժերը փրկել են 11 ուղևորի և մեկ մարմին դուրս բերել ջրից:
Փրկվածների թվում է Սենեգալի ութ քաղաքացի և երեք գամբիացի:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: