Monday, 24 06 2024
20:20
Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային Aster հակաօդային պաշտպանության հրթիռներ մատակարարել
20:10
Լիբանանում դեսպաններին շրջայցի են տարել Բեյրութի օդանավակայան՝ բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո
-
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստան-ՀԱՊԿ. անտարբերությունից՝ թշնամանք
Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է մոնումենտցի Վարդգեսիկը
19:40
Դաղստանում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի
19:30
ԵՄ-ն կարող է դադարեցնել շենգենյան այցագրերի տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին
19:20
Հարավային Կորեայի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 22 մարդու կյանք է խլել
19:10
ԵՄ երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներից շահույթի օգտագործման շուրջ
Ադրբեջանի ՍԴ-ն կդիտարկի խորհրդարանը ցրելու՝ Ալիևի առաջարկը
Ադրբեջանում երկարաձգվել են կորոնավիրուսի սահմանափակումները
Ռուսաստանը հունիսին 2400 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա
18:15
Արքայադուստր Աննան գլխի վնասվածք է ստացել
18:00
«Viva University». ինքնադրսևորման և մասնագիտացման հարթակ՝ ուսանողների համար Շուրջ 300 շրջանավարտ՝ 9 տարվա ընթացքում
Ձևացել է «Իդրամ»-ի աշխատակից ու հափշտակել 2.5 մլն դրամ
«ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, վարորդը՝ մահացել
Վարչապետն անհրաժեշտ է համարել Բրազիլիայի հետ կոնկրետ նախագծերի մշակումն ու իրականացումը
«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն՝ իր բոլոր դրսևորումներով». ԱԳՆ
17:30
ԵՄ պատժամիջոցների տակ է հայտնվել Արամ Գաբրելյանովը
17:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:15
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Բաքվի դժոխքի դարպասները
16:45
Հարավային Կորեայում 20 մարդ հրդեհի զոհ է դարձել
Հանրաքվե հավանաբար կլինի. արժեբանական քննարկում էր՝ ընդդիմության նողկալի խոսույթը չկար
Կասեցվել է շոկոլադի արտադրամասի գործունեությունը
Երկաթով խփել են գլխիս. Արա Աբրահամյանը տեղյակ էր. այդ միությունը ուռուցք է
16:09
Օրբանը դեմ է հանդես եկել ֆոն դեր Լայենի վերընտրվելուն
Հավատում եմ, որ Հայաստանի և Վրաստանի ապագան Եվրոպայում է. վրացի երիտասարդ

Պետության ապակայունացումը ձեռնտու է ներկայիս ընդդիմադիր ուժերին․ Այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա

«Առաջին լրատվական»ի զրուցակից է չեխիահայ քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանը։

-Պարոն Առաքելյան. թեև Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ընդունվեց, սակայն մի քանի օր շարունակ մենք ականատես եղանք ծեծկրտուքի, փոխադարձ հայհոյանքների։ Ընդդիմությանը կարծես բացարձակ հետաքրքիր չէ հայաստանի զարգացման հնգամյա ծրագիրը։ Դուք հետևե՞լ եք այդ զարգացումներին և ինչ դիտարկումներ ունեք։

-Դիտարկումները շատ գորշ են։ Մեր բոլորիս հիշողության մեջ դեռ կան Ազգային ժողովի այն ներկայացուցիչներ, որոնք եղել են մինչև 2018 թվականը։ Նրանց շարքերում գողական աշխարհի ներկայացուցիչներ կային ու ժամանակ առ ժամանակ վիճաբանությունները հասնում էին փողոցային ռազբորկաների։ Ցավոք պետք է արձանագրել, որ այն ժամանակ էլ, այսօր էլ մեր ժողովուրդն է  թույլ տվել, որ նրանք հայտնվեն Ազգային ժողովում։ Մեր ժողովուրդն է թույլ տվել, որ այս «ընդդիմութունը» մտնի Ազգային ժողով։ Մենք բոլորս ենք մեղավոր նրանում, որ Ազգային ժողովում ներկա են անձինք, որոնց տեղը բանտում է։ Այն ընդդիմությունը, որը ներկա է  Ազգային ժողովում, չի մտածում  աշխատելու, օրենսդիր աշխատանքի մասին։ Իրենց ուշքն ու միտքը սաբոտաժն է, սադրանքն է ու վերջնական  նպատակն այն է, որ ամբողջապես տապալեն Ազգային ժողովի աշխատանքը։ Նման պայմաններում կարծում եմ, Ազգային ժողովը երկար կյանք երևի թե չունենա, կամ եթե անգամ ունենա, ապա այդ աշխատանքը շատ պորդուկտիվ չի լինի։

Ընդդիմության վարքագիծը չի փոխվում անգամ սահմանային լարված այս իրավիճակում, երբ հակառակորդը արդեն Սյունիքում է։ Ինչ խնդիր է լուծում այսօրվա ընդդիմությունը։ Ո՞րն է իրենց վերջնական ու հիմնական նպատակը։

-Կարծում եմ, որ երբևէ լսել եք, որ քաղաքականության մեջ կա մի  բանաձև՝ ինչքան վատ, այնքան լավ։ Դա նշանակում է, որ պետության ապակայունացումը ձեռնտու է ներկայիս ընդդիմադիր ուժերին և դա է իրենց նպատակը։ Ապակայունացված վիճակում իրենք ավելի հեշտ կերպով կկարողանան վերադարձնել իրենց իշխանությունը։ Յուրաքանչյուր զարգացում՝ դա կլինի քաղաքական, տնտեսական, թե ռազմական, իրենց համար հավասար է մահվան։ Բազում անգամ խոսվել է, որ ներկայիս Ազգային ժողովը, թե նորաստեղծ կառավարությունը գրեթե չունի այն անհրաժեշտ մասշտաբների ինտելեկտուալ հնարավորությունները, որպեսզի կարողանա Հայաստանը որակական ուրիշ աստիճանի բարձրացնի իբրև պետություն, տնտեսական միավոր։ Իհարկե կան առանձին ներկայացուցիչներ, բայց այն աշխատանքը, որը կատարվում է և շարունակվելու է կատարվել, իմ կարծիքով սիստեմատիզացված չէ։ Այդ պարագայում մեծ օգնություն կարող էր ցուցաբերել արևմտյան Սփյուռքը, մեծ աշխատանքային փորձ ունեցող արևմտյան Սփյուռքի ներկայացուցիչները։ Բայց Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այդ օգնությունը մերժում է՝ եզրափակվելով միայն հայտարարություններով։ Դա շատ ցավալի է, քանի որ շատ-շատ ուրիշ ազգեր տասներորդ մասը չունեն այն ինտելեկտուալ հնարավորությունների, ինչ որ ունի հայությունը այսօր աշխարհով մեկ։

Դուք էլ ասացիք, ու արդեն կարծիքներ են հնչում, որ այս Ազգային ժողովը չի կարող իր գործունեության ամբողջ ժամկետում աշխատել։ Ձեր կարծիքով ինչը կարող է հանգեցնել նոր արտահերթ ընտրության և ի՞նչ կունենանք այդ դեպքում։

-Կարծում եմ, որ նման սցենարը ավելի քան հնարավոր է, քանի որ մեր երկրի առաջ կանգնած այժմյան խնդիրները հսկայական են։ Մենք պետք է նոր բանակ կառուցենք, նոր տնտեսություն, նոր գիտություն։ Ամեն ինչ պետք է նորից անել։ Հայաստանում գործող բոլոր համակարգերը շատ խորը ռեֆորմների ու ձևափոխումների կարիք ունեն։ Այդ հարցերով է, որ պետք է զբաղվի Ազգային ժողովը, այլ ոչ թե ծեծկռտուքով ու փոխադարձ հայհոյանքներով ու վիրավորանքներով զբաղվի։ Դրա հետ մեկտեղ համոզված եմ, որ ընդդիմությունը իր մեծ քանակի ռեսուրսները չի խնայի այդ գործընթացը տապալելու համար։ Ցավով եմ ասում, բայց այսօր մեր Ազգային ժողովում պետք է նստած լինեին լրիվ ուրիշ մարդիկ, ովքեր ոչ թե անձնական հաշիվներ կմաքրեին, այլ լուրջ և քրտնաջան կաշխատեին նոր օրենքների, նոր  հնարավորությունների ստեղծման համար։ Ցավոք դա չունենք, չենք տեսնում և դրանից ելնելով էլ կարծում եմ, որ այս Ազգային ժողովը շատ երկար կյանք չի ունենա և ժողովուրդը հասկանա, որ սխալ է գործել ու ուղղի իր սխալը որոշ ժամանակ հետո։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում