Sunday, 16 06 2024
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց

Հայաստանի այդ մեխանիզմը չկա. հանրությունը պետք է շտապի

Անկասկած է, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության օրակարգը գոնե առ այս պահը որևէ կապ չունի Հայաստանի և Արցախի անվտանգության ու շահերի հետ և դրանք ընդամենը դիտարկվում են միջոց իրական՝ իշխանության հարց լուծելու համար: Հակառակ պարագայում, առ այսօր կներկայացվեին բովանդակային դիտարկումներ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի թե ընթացիկ խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարելու, թե ռազմավարական նշանակության գերխնդիրները սպասարկելու կամ լուծելու համար: Այդպիսիք չկան: Կա միայն տարբեր աստիճանի անպարկեշտությամբ կազմված հռետորաբանություն, որի թիրախային միակ նպատակը հստակ ձևակերպել է այդ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը: Այն է՝ մաշեցնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մինչև վերջ: Իսկ ինչպե՞ս է հնարավոր մաշեցնել այդ վարկանիշը: Դա հնարավոր է միայն հետևյալ տրամաբանության պարագայում՝ որքան վատ, այնքան լավ: Այսինքն, որքան վիճակը լինի վատ, այնքան լավ կլինի Փաշինյանի վարկանիշը «մինչև քոքը մաշեցնելու» տեսանկյունից: Ամեն ինչ շատ պարզ է: Եթե չլինի վատ իրավիճակ, ապա չի լինի հարված Փաշինյանի վարկանիշին:

Տնտեսական տեսանկյունից իրավիճակը առնվազն այնպիսին չէ, որը բերի «դատարկ սառնարանների» և վարկանիշային հարվածների: Ավելին, նկատվում է տնտեսական աշխուժացման թույլ, սակայն դինամիկ ընթացք, աշխուժանում են տնտեսության առանձին ուղղություններ՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, սպասարկում, ծառայություններ: Ի վերջո դրական ազդեցություն է ունենում այն, որ համաշխարհային տնտեսությունը կովիդից հետո սկսում է շնչել: Ըստ այդմ, «դատարկ սառնարանների» էֆեկտ Ռոբերտ Քոչարյանն ակնկալել չի կարող, թեև այստեղ հարկ է նկատել նաև առանձին ապրանքային շուկաներում տեղի ունեցող ճգնաժամերի մասին: Օրինակ ձվի ճգնաժամը Զատկի տոնին, ներկայումս կա հեղուկ գազի շոշափելի թանկացում և ճգնաժամ, դեֆիցիտ: Դրանք որոշակի հակամրցակցային կամ այլ դիտավորության հետևանք են, թե ոչ, միարժեք ասելը բարդ է, սակայն այդուհանդերձ իրավիճակն այդ առումով «հուսադրող» չէ վարկանիշի էական հարվածի տեսանկյունից: Այդ առումով առավելագույն «էֆեկտ» հնարավոր է «ստանալ» անվտանգային ոլորտում առկա խնդիրներից: Դրա հնարավորությունը «լիուլի տալիս» է Ադրբեջանը: Անկասկած, այստեղ անվիճելի, անքննելի է, որ գլխավոր պատասխանատուն օրվա իշխանությունն է, հետևաբար բոլոր հարցերը և դիտողությունները օբյեկտիվորեն ուղղված են քաղաքական իշխանությանը: Բայց, ամբողջ խնդիրն այն է, որ, երբ սպառնալիք կա պետության ազգային անվտանգությանը, որևէ քաղաքական ընդդիմության և ընդհանրապես հանրային որևէ շերտի խնդիրը պետք է լինի այդ սպառնալիքը, ոչ թե դրա արդյունքում իշխանության վարկանիշը չեզոքացնելը: Կրկնեմ՝ սպառնալիքը չեզոքացնելու, կանխելու, դիմագրավելու առաջնային պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, ով էլ լինի այդ պահին իշխանության: Բայց, պետությանը սպառնացող վտանգի պարագայում պատասխանատվության իր բաժինն ունի քաղաքական և հանրային ցանկացած այլ խումբ, ու այդ բաժինն իրացվում է նախ և առաջ շատ պարզ դիրքորոշումով՝ որ հակառակորդի կամ թշնամու որևէ տեսակի ագրեսիայի դիմագրավելու հարցում չեզոքանում են ներքին ու արտաքին տարաձայնություններն ու բախումները և յուրաքանչյուր սուբյեկտ իր պատասխանատվության դաշտում կենտրոնանում է մեկ խնդրի շուրջ:

Եթե իշխանությունը չլինի համարժեք այդ բանաձևին, ապա հանրության առաջ հենց իշխանությունը կկրի պատասխանատվություն վտանգավոր դեստրուկցիայի առաջ, այլ ոչ ընդդիմությունը: Հայաստանում այս մեխանիզմը չի աշխատում, խափանված է, կամ այլ կերպ ասած՝ խափանված է քաղաքական դիմադրության մեխանիզմը: Ընդ որում պարզ չէ, թե այն երբ և ինչ ելակետով է հնարավոր լինելու վերականգնել: Ըստ այդմ, հանրությունը պետք է ավելի լրջորեն խորհի այլընտրանքային մեխանիզմի ձևավորման մասին, ընդ որում վերկուսակցականության սկզբունքով, Հայաստանի և Արցախի անվտանգության ելակետային օրակարգային մի քանի հարցի շուրջ, այդպիսով նոր նշաձող պարտադրելով այն սուբյեկտներին, որոնք պարտավոր են անել դա կարգավիճակի բերումով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում