Friday, 21 06 2024
Արցախի նախագահին սպասարկող մեքենան առգրավվեց քրեական վարույթի շրջանակում
Քաջարանի քաղաքապետը ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հրավիրվել է գլխավոր դատախազություն
Կալոշ և դրոշ. Խորհրդարանում լսումներ էին հանրաքվեի հարցով
Այսօր լայնածավալ պատերազմը կանգնեցնում է ԱՄՆ-ն. Պուտինին դա խիստ անհրաժեշտ է
Բլինքենը հասկացրել է Ալիևին՝ գնդակը քո դաշտում է. եթե դրական քայլ չեղավ, խնդիր ես ունենալու
Կեղտոտ խաղեր են խաղաղության պայմանագրի շուրջ
ՀԱՊԿ-ը բոյկոտող Հայաստանը անտեսում է նաև ԱՊՀ նիստը
Դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը
Պաղեստինի ճանաչման և Ադրբեջանի հետ անհապաղ խաղաղություն կնքելու կապը
Ես մտավախություն ունեմ, որ հանրաքվեի գաղափարը ՔՊ-ի կողմից սառեցվելու է..ժամանակ չունենք
Հայաստանի կարեւոր որոշումը՝ մի կողմից Անկարայի, մյուս կողմից Փարիզի հետ շփումներից հետո
Այլևս հետաքրքիր չեն «լավրովանմանները». նրանց պատասխանը ԱԺ ամբիոնին դրված դրոշն ու կալոշն է
20:40
Հայէկոնոմբանկն ամփոփել է 2023 թվականը հիմնական ցուցանիշների աճով և ձեռքբերումներով
Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20:10
Armenian Auto Show. Ամերիաբանկը մասնակցում է միջազգային ավտոցուցահանդեսին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական նորագույն MR-SAM ՀՕՊ համակարգով
ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած
Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածը
ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ԵՄ հետ գործընկերության խորացման և տարածաշրջանային հարցեր
ՀՀ ՔԿ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների մասունքների փոխանցմանը
ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով
ՀՀ կառավարությունը եվրաինտեգրմանը գնում է հաջորդական քայլերով. սկզբից կարծիք՝ հետո հանրաքվե
ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից
Մեքենան գլորվել է ձորը. կա 3 զոհ
Թուրքիան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Երևանի որոշումը
Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել
Պուտինի կանխատեսումն ու Ալիեւի որոշումը. ի՞նչ է սպասվում 2025-ի առաջին կեսին
17:50
Հունաստանում բարձրացրել են վտանգի մակարդակը անտառային հրդեհների սպառնալիքի պատճառով

Հատուկ հոգեվիճակում պետք է լինել խաղաղությունից հրաժարվելու համար, բայց էական է՝ ի՞նչ պայմաններով

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության համար պայմաններ են ստեղծվել։ Այս մասին օգոստոսի 25–ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիթլիսի արևելյան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

Էրդողանի խոսքով ՝ այդ պայմանները ստեղծվել են «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո։ Եթե Հայաստանը օգտվի այս շանսից, ապա մենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք», – ասել է Թուրքիայի նախագահը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․«Խաղաղության թեմայի մասին խոսելով պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք դրանք կգնահատնեք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։

Հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանում  խաղաղության հաստատումը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ․ «Բայց իրական խաղաղության հաստատման համար Թուրքիան պետք է ոչ միայն մերկապարանոց հայտարարություններ անի, այլ հաշվի առնելով 44 օրյա պատերազմին իր գործուն մասնակցությունը և նաև հիմա Ադրբեջանի հետ ռազմական մրցավազքի գերլարումը և այդ բոլոր սադրանքները, որը կատարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի ու Արցախի Հանրապետության հանդեպ՝ դադարեցվեն։ Այսինքն՝ խոսքային մակարդակից պետք է անցնել գործի, աղավնու տեսք ստանալը ոչնչի չի բերի, այն դեպքում, երբ իրենք գիշանգղներ են։ Հասկանալի է, որ թուրքական դիվանագիտությունը միշտ էլ ճարպիկ է եղել երևութականություն ստեղծելու հարցում, բայց իրական խաղաղություն կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ թուրքերը դադարեցնեն իրենց զավթողական և ակնհայտ հակահայկական քարոզչությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիլբարյանի կարծիքով՝ առավել մտահոգիչ են ոչ թե Էրդողանի հայտարարությունները, այլ մեր ներկայիս կառավարության վարքագիծը․ «Խաղաղություն բառն անընդհատ կրկնում են՝ չհասկանալով, որ իրական խաղաղությանն հաստատումն այս պայմաններում հնարավոր չէ։ Իրական խաղաղությունն այն կլինի, երբ Հայաստանի ու Արցախի քաղաքացիներն իրենց տանը, իրենց բնակարանում կզգան անվտանգ ու չհասկանան, որ պետությունը պաշտպանում է իրենց և ոչ թե երկրորդում է թուրքերին ու ադրբեջանցիներին։ Ես կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն կայացած փաստ է՝ մեկ ազգ, երկու պետություն կարգախոսով։ Թուրքիան հայտարարում է ինչ-որ առասպելական  խաղաղության մասին, իսկ Ադրբեջանն ամեն օր հայտարարում է, որ Հայաստանը ինքնիշխանություն չունի, չի կարող համարվել ինքնիշխան պետություն, որովհետև չի կարող պաշտպանել իր տարածքները ու սադրիչ կերպով հայտարարում, թե  կբանակցի ռուսների հետ։ Այսինքն՝ հայաստանյան տարածքների համար իրենք պատրաստ են բանակցել Ռուսաստանի հետ։ Ու ամենազարմանալին ու ահավորն այն է, որ ՀՀ վարչապետը տարբեր ակնարկներով խոսում է այն մասին, որ ինքը ռուսների հետ պայմանավորվել էր, որ սա չպետք է այսպես լիներ։ Այսինքն՝ ոչ թե իրենք պետք է քայլեր ձեռնարկեին, այլ ռուսները։ Ես կարծում եմ՝ ռուսները հետևում են, թե այս իշխանությունն ինչպես է չեղարկում իր ինքնիշխանությունը»։

Մեր զրուցակիցը նշում է՝ սկզբում ասում էին 50-ին մոտ ադրբեջանցիներ են փակել ճանապարհը, ինչու՞մեր զինվորականները նրանց չգերեվարեցին ու չփոխանակեցին Ադրբեջանում պատանդ պահվող մեր տղաների հետ․«Եթե բնակչության ինչ-որ մասը ՀՀ իշխանությանը մանդատ է տվել, ապա այդ մանդատը ենթադրում է ոչ թե միֆական  խաղաղության մասին խոսել, այլ իրական խաղաղություն բերել։ Իսկ դա նշանակում է  ունենալ սահմանապահ զորքեր, ԱԱԾ, բանակ, դիվանագիտություն։ Դիվանագիտական ի՞նչ քայլեր են կատարվել այս իրավիճակում, բացի նրանից, որ մենք հույս ունենք, որ ամեն ինչ կհանգուցալուծվի։ Այս համապատկերում Թուրքիան ու Ադրբեջանը բաժանել են դերերը։ Թուրքիան կեղծ խաղաղության դրոշի ներքո է հանդես գալիս, իսկ Ադրբեջանը խոսում Հայաստան պետության չգոյության մասին»,-եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ ցանկացած ժողովուրդ կողմ է խաղաղությանը և պետք է հատուկ հոգեվիճակում լինել խաղաղությունից խուսափելու համար․ «Բայց խաղաղությունը և կապիտուլյացիան տարբեր բաներ են։ Խաղաղություն ի՞նչ պայմաններով։ Ի՞նչ է նշանակում խաղաղություն, խաղաղությունը մենք աղերսու՞մ ենք որպես պարտված կողմ, թե՞ որպես խաղաղության կողմնակից հրաժարվում ենք մեր հնարավորությունից՝ պատերազմելու, այլ գնում ենք խաղաղության։ Այսինքն՝ քաղաքակիրթ ճանապարհներով ենք լուծում մեր մեջ եղած հակասությունները։ Դա է կարևորը, եթե կա հակասություն ու չկա փոխզիջում՝ քաղաքակիրթ լուծում, խաղաղություն նշանակում է՝ հանձնվել, պարտվել, զրկվել ազատությունից, ունեցվածքից ու արժանապատվությունից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ եթե խաղաղությունը գործընկերային է, կա արժանապատվություն, հարկավոր է գնալ դրան․<Խաղաղությունը երկրորդ նախադասությունն է։ Առաջինը պետք է լինի ազատություն, բարեկամություն, արդարություն, նոր՝ խաղաղություն։ Առաջին միտքը չկա ու չի ասվում»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում