Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ով կամ ինչը փոխեց իշխանությունը Հայաստանում

Կառավարության ծրագրի քննարկման առիթով խորհրդարանական ելույթներում հաճախ շոշափվեց 1998 թվականին Հայաստաննում տեղի ունեցած և «ներիշխանական հեղաշրջում»  ձևակերպումով հայտնի իրադարձությունների թեման: Ինչպես հայտնի է, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ասելով, թե անում է դա «հայտնի ուժերի» ճնշման տակ, իսկ նրա փոխարեն նախ նախագահի պաշտոնակատար եղավ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, իսկ հետո էլ դարձավ նախագահ, ընտրական պայքարում պաշտոնական տվյալով հաղթելով Կարեն Դեմիրճյանին, որը Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հանկարծ վերադարձավ քաղաքականություն: Եվ, ինչպես հայտնի է, 1998-ի դե ֆակտո առանցքային դերակատար, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը 1999-ի խորհրդարանի ընտրությանը դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի հետ և վերցրեց խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Հետո եղավ 1999-ի հոկտեմբերի 27:

Հայաստանի համար այդ շրջափուլը թերևս բախտորոշ էր հետագա զարգացման ընթացքի տեսանկյունից: Մինչև հիմա կան քննարկումներ կամ բանավեճ՝ արցախյան հարցը առի՞թ էր 1998-ի համար, թե՞ պատճառ: Մի բան հստակ է, որ 1998-ին Հայաստանում տեղի ունեցածը հիմնավորապես փոխեց արցախյան հարցի հանդեպ Հայաստանի պետական քաղաքականությունը, և, թող չթվա տարօրինակ՝ այն ըստ էության դարձրեց Ադրբեջանի քաղաքականությանը «համարժեք» կամ «ներդաշնակ»:

Բանն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն գնում էր պատերազմի, լավ հասկանալով այն նավթագազային առավելության հեռանկարը, որ լինելու էր ժամանակի ընթացքում: Հետևաբար, Ադրբեջանին անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանի պետական քաղաքականությունը գնա աստիճանական կարծրացման ճանապարհով, որպեսզի այդպիսով «արդարացվի» Ադրբեջանի ռազմատենչությունը, որը թափ էր հավաքելու նավթագազային միլիարդների հավաքվելուն զուգահեռ: Իհարկե բոլորովին փաստ չէ, որ Հայաստանի խաղաղասիրական դիսկուրսի պայմաններում Ադրբեջանը ստիպված գնալու էր փոխզիջման, այլ ոչ թե ռազմատենչության ճանապարհով: Սակայն, երբ Հայաստանում փոխվում է դիսկուրսը և առաջանում է կարծրացման տրենդը, Բաքվի ռազմատենչության ռազմավարությունը ստանում է «միջազգային լեգիտիմության» ելակետ: Ըստ էության այն, ինչ տեղի ունեցավ: Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ անհեռանկար էր նաև Հայաստանի այսպես ասած փոխզիջումային, խաղաղության «դիսկուրսը», որովհետև անկասկած է՝ Բաքվում այն չի գտնելու արձագանք, և միաժամանակ չի գտնում նաև միջազգային լեգիտիմություն:

Բանն այն է, որ Հայաստանի խաղաղության դիսկուրսը միջազգային լեգիտիմություն ունենալու պարագայում թերևս չէր լինի 1998  թվականի իշխանափոխությունը: Միջազգային առանցքային դերակատարները, մասնավորապես Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները ունեին Հայաստանում Տեր-Պետրոսյանի իշխանությունը պահելու լիովին բավարար քաղաքական և անգամ ռազմա-քաղաքական ներուժ: Բուն խնդիրն այն է, որ չունեին «փոխհամաձայնություն»: Խաղաղության և կարգավորման ռեգիոնալ միջավայրը չէր բխում նրանց բոլորի շահից: Արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առարկայացման հեռանկարը սպառնալիք էր Կովկասում Ռուսաստանի ներկայությանը: Չկա հակամարտություն, չկա Կովկասում Ռուսաստանի դերակատարման «բազա»: Ռուսաստանն ի վիճակի չէր լինելու խաղաղ պայմաններում մրցակցել Արևմուտքի հետ: Հետևաբար, Հայաստանի խաղաղասիրական դիսկուրսը առաջին հերթին չէր բխելու Ռուսաստանի շահից: Այստեղ մնում է հասկանալ՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականը համաձայնեցվա՞ծ էր Ռուսաստանի հետ, թե՞ հակառակը՝ պայմանավորված էր Ռուսաստանի հետ անհամաձայնությամբ, իսկ Միացյալ Նահանգներն էլ որոշեց չգնալ այդ հարցում կոնֆրոնտացիայի և չփորձել պահել Տեր-Պետրոսյանին: Օրերս, Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը իր ինստագրամյան էջում վերհիշել էր այդ իրադարձությունների առնչությամբ իր մի վաղեմի գնահատական, որն առնչվում էր Նահանգներին, մասնավորապես այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին: Լիպարիտյանը հիշատակել էր Նուլանդի հետ այդ տարիների խոսակցություն, որն ասել է, թե ԱՄՆ հույս է կապում Ռոբերտ Քոչարյանի հետ, որ նա կգնա խաղաղության: Լիպարիտյանը այդ համատեքստում խոսում է, որ 1998-ի հարցում մեծ դեր է ունեցել ԱՄՆ: Հետաքրքիր է, բայց չէ՞ որ նրա նախկին ղեկավարը կամ առաջնորդը վստահաբար համոզմունք է հայտնել, որ արցախյան հարցի բանալին միշտ եղել է ու կա Ռուսաստանի ձեռքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում