Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հարցում Մոսկվան կխաղա սեփական խաղը և այն Երևանի օգտին չի լինի․ Դուբնով

Օգոստոսի 25-ի երեկոյան ադրբեջանցիները փակեցին Սյունիքի մարզի Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհահատվածը , իսկ հետո ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը, օգոստոսի 27-ին արդեն Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բացվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով իրավիճակը նշել էր՝ Ադրբեջանը ճանապարհ փակելով փորձում է հարվածել մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին։

Ռուսաստանցի քաղաքական մեկնաբան  Վադիմ Դուբնովի կարծիքով՝ Ադրբեջանի քաղաքական նպատակները միանգամայն ակնհայտ են․ «Ադրբեջանը Հայաստանի  և որոշակիորեն նաև Մոսկվայի վրա ճնշումներ է  գործադրում՝  փորձելով հասնել սահմանի հետ կապված ինչ-որ քննարկումների ու պայմանավորվածությունների։ Այդ կերպ նա  ուզում է ամրապնդել նախորդ տարվա պատերազմում իր կրած հաղթանակը։ Իմ կարծիքով՝ այն ամենը, ինչով զբաղված էր Ադրբեջանը պատերազմից հետո՝ հենց ճնշումներ գործադրելն է Հայաստանի վրա, ինչ իր տեսանկյունից  միանգամայն հասկանալի ու տրամաբանական է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Այն հարցին՝ արդյոք այդ ճնշումների նպատակը նաև իր ուզած պայմաններով խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, Վադիմ Դուբնովն ասաց․ «Չեմ կարծում, թե խոսքը խաղաղության պայմանագրի մասին է։ Ընդհանրապես խաղաղության պայմանագիրը միայն մեկ  փաստաթուղթ չէ, բավականին երկար գործընթաց է պահանջվում։ Դեռ շատ երկար ժամանակ այն կքննարկվի, կհամաձայնեցվի, կկանոնակարգվի, կդառնա առևտրի որոշակի առարկա։ Այստեղ կմասնակցեն մի շարք միջնորդներ և իհարկե տեղ կգտնվի առաջին հերթին Ռուսաստանի համար, նաև՝ Թուրքիայի, գուցե մասնակիորեն նաև Մինսկի խմբի համար։ Բայց Հայաստանը, հասկանալի պատճառներով, խուսափում է նման քննարկումներ սկսելուց։ Հասկանալի պատճառներով էլ Ադրբեջանը ուզում է  որքան հնարավոր է շուտ սկսել այդ քննարկումները։ Այդ պատճառով էլ ճնշումներ են գործադրվում Հայաստանի վրա բոլոր այն շրջանակներում, որոնք կոնկրետ արգելված չեն նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով։ Ֆորմալ առումով՝ ինքը ճանապարհներ է  փակում իր տարածքում։ Դատելով այն հանգամանքից, թե ինչքան դժվար են տարվում բանակցությունների Մոսկվայի մասնակցությամբ, կարող ենք եզրակացնել, որ բավականին կոշտ պահանջներ են դրված կողմերի առաջ»։

Վադիմ Դուբնովի խոսքերով՝ Մոսկվան կխաղա իր խաղը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում․ «Ես չեմ կարծում, որ տվյալ դեպքում Մոսկվան կխաղա Երևանի օգտին։ Նա կխաղա բացառապես իր խաղը։ Իսկ Մոսկվային հետաքրքրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն ու իր դերակատարությունն այդ հարցում։ Իսկ դրա համար Մոսկվան համար կփորձի աշխատել Երևանի հետ, բայց ավելի շատ՝ Բաքվի ու Անկարայի։Իմ դիտարկմամբ՝ Մոսկվան չի գնա  առճակատման ո՛չ Բաքվի և ո՛չ էլ Անկարայի հետ։ Ինքը կփորձի պայմանավորվել այդ երկրների հետ,  նրանց պահանջներն էլ ինչ-որ կերպ ներկայացնել Երևանին։ Այդ  ամենը շատ դանդաղ է ընթանալու և այդ ժամանակահատվածում Ադրբեջանը երբեմն կդիմի այնպիսի քայլերի, որոնց որ հիմա է դիմում»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում