Միացյալ Նահանգներն ապագայում ակնկալում է նոր հարձակումներ Քաբուլի օդանավակայանի վրա և պատրաստ է դրանց հակազդել։ Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
«Միանշանակ կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք և ապագայում ակնկալում ենք հարձակումների կրկնություն», – ասել է Քիրբին: Նա ընդգծել է, որ ներկայիս հետախուզական տվյալների հիման վրա ԱՄՆ-ը հստակ գիտի, թե որ ուժերն են սպառնում Քաբուլի օդանավակայանի անվտանգությանը:
Քիրբիին նաև հարցրել են, թե արդյոք կա՞ ԱՄՆ -ում ահաբեկչական հարձակումների հավանականություն Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրս բերման ավարտից հետո:
«Երկրի նախագահը (Ջո Բայդենը) և պաշտպանության նախարարը (Լլոյդ Օսթին) հստակ հասկացնել են տվել, որ մենք թույլ չենք տա, որ Աֆղանստանից մեր տարածքի վրա հարձակումները նորից կրկնվեն, ինչպես դա եղել է 20 տարի առաջ», – ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն բավականաչափ հնարավորություններ ունի կանխելու նման սցենարը՝ նույնիսկ առանց Աֆղանստանում ռազմական ներկայության պահպանման: