Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունն անհանգստացնում է իշխանությանը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Աշնանը ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ խոշոր քաղաքներում, սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր սեկտորը, բավական լուրջ է տրամադրված և պատրաստվում է ակտիվ ներգրավվել այդ գործընթացում: Այս օրերին մենք նոր տեղեկություններ ենք ստանում, որ ընդդիմադիր հիմնական ուժերը առանձին համայնքներում համամասնական ցուցակը գլխավորելու համար այնպիսի թեկնածուներ են քննարկում, որ այդ հանգամանքը էապես անհանգստացնում է իշխանությանը: Այդ իսկ պատճառով, իշխանական ուժը տեղերում լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղություններով:

Բացի նրանից, որ փնտրում են առավել ընդունելի թեկնածուների, մյուս կողմից՝ շարունակում են փորձերը՝ ազատվելու անցանկալի համայնքապետներից և նշանակելու «սվոյ» ժամանակավոր պաշտոնակատարների՝ հետագայում ընտրություններն իրենց ձեռնտու հունով անցկացնելու նպատակով։ Սակայն, մեղմ ասած, ամեն տեղ չէ, որ ճնշման այդօրինակ մահակն աշխատում է: Կան նաև համայնքներ, որտեղ ղեկավարները գոնե առերևույթ չեզոք են, ու ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար նպատակահարմար չի համարվել նրանցից ազատվելը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այդ համայնքապետների հետ իշխանության տարբեր ներկայացուցիչները փորձում են «աշխատանքներ» տանել և համոզել՝ ընտրություններին իշխանության թիմի հետ համագործակցել։

Ընդ որում, հատկապես խոշոր համայնքներում առաջարկվում է երկու տարբերակ՝ կա՛մ հանդես գալ որպես ՔՊ-ի համամասնական ցուցակի առաջին համար, կա՛մ պարզապես չառաջադրվել ոչ մի ցուցակով, բայց աջակցել իշխող կուսակցությանը՝ հետագայում «նորմալ» պաշտոն ստանալու հեռանկարով: Զուգահեռ, իշխանությունները իրենց «մարզային» մի քանի պատգամավորների փորձում են համոզել, որ նրանք խոշոր համայնքներում գլխավորեն ՔՊ-ի ցուցակը։ Միևնույն ժամանակ, որոշ տեղերում փորձում են արտախորհրդարանական իրենց սատելիտ ուժերին ընդգրկել ՏԻՄ ընտրություններում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում