Աֆղանների թիվը, ովքեր մահացել են Քաբուլի օդանավակայանի մոտ երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հասել է մոտ 200-ի։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղի առողջապահական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցչին։
Ահաբեկչության զոհն է դարձել նաև ամերիկացի 13 զինծառայող, ովքեր ապահովել են Աֆղանստանից մարդկանց տարհանումը։
Ամերիկյան իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են ԻՊ բջիջ հանդիսացող «Խորասանի վիլայաթ» խմբավորմանը։