Ղազախստանի զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9 -ի: Այս մասին օգոստոսի 27 -ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Ժամբիլի շրջանի Բայզակյան շրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է ինը մարդ, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, զորամասի, զինված պահակախմբի և ռազմական դատախազության աշխատակիցներ:
Զոհերի ինքնությունը ճշտվում է: Անհետ կորած չորս անձանց տվյալները պարզվում են», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ: