Եթովպիայի Օրոմիա շրջանում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 210 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Եթովպիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովին:
Նշվում է, որ օգոստոսի 18 -ից Օրոմիայի ազատագրական բանակը, որին Եթովպիայի խորհրդարանը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, սկսել է հարձակումերն Օրոմիայի արևմուտքում բնակվող Ամհարայի ցեղերի ներկայացուցիչների վրա, ինչի հետևանքով առնվազն 150 մարդ է սպանվել:
Ավելի ուշ տարածաշրջանում տեղի են ունեցել էթնիկ բնույթի ևս մի քանի զինված հարձակումներ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ: