2010թ. դեկտեմբերի 1-2-ին կայանալիք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Աստանա կմեկնի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունը, որը տեղադրված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այս օրերին տարածաշրջանում են և նախապատրաստում են Սարգսյան-Ալիև հանդիպումը Աստանայում: