Monday, 24 06 2024
9-ամյա ուղևորը մահացել է, 7-ամյա և 34-ամյա ուղևորները՝ տեղափոխվել հիվանդանոց
14:15
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական հեղուկացված գազի նկատմամբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը կհարկի հայ և հույն և այլ քրիստոնյա եկեղեցիներին
13:30
Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ
Իսրայելի կործանիչները գրոհել են Հզբոլլահի դիրքերը Լիբանանում
Ա՞ԴԾ-ն, թե՞ ԱԴԾ-ի դեմ
Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին
Բլինքենն ուզում է հավաստիանալ, որ Ալիևը վերջնականապես չի դառնա Մոսկվայի ֆորպոստը
Նիկոլ Փաշինյանը ՔՊ ջոկատի խրամատ փորելու տեսանյութ է հրապարակել
Օկուպացիայի բացառման կարմիր գիծ է քաշվում. Հայաստանը գործեց շատ ճիշտ պահի
Կենտրոնացե՛ք փողոցային առևտրի վրա, էս սեզոնին բավականին ակտիվացել է. Ավինյան
Աղբահանության խնդիրը չսրվելու համար որոշակի տեխնիկա պիտի ձեռք բերեինք, ինչ ընթացքում ենք․ Ավինյան
«Սանմաքրման աշխատողների հագուստի հետ կապված ի՞նչ քայլեր ենք ձեռնարկել», «կհայտարարվի մրցույթ»
12:10
Սևաստոպոլում հրթիռակոծության տուժածների թիվը հասել է 151-ի, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 19-ի
Անկարան շեղե՞ց Մոսկվային Դերբենտի ահաբեկությունից
11:45
AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում
Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել
Փոսալցման աշխատանքները էս շաբաթ ավարտում եք, որ մյուս շաբաթ ասվի՝ ֆսյո Ավինյան
Այսուհետ, սպասարկման ենթակա ավտոբուսների քանակը ներառե՛ք զեկույցի մեջ. Ավինյանը՝ Կիրակոսյանին
11:00
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի
10:45
Դաղստանում ավարտվել են հակաահաբեկչական գործողությունները
Լոռու փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և տեղափոխել Վանաձոր
10:15
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Անչափահասների արշավախումբը մոլորվել է Մայմեխ լեռան մոտ
Գնդակը Թուրքիայի դաշտում է. խուսափելու տեղ այլևս չունեն
09:45
Նոր մանրամասներ Դաղստանում տեղի ունեցած հարձակումից

Ալիևի խոստովանությունն ու պատերազմի խորհրդավոր դրվագներից մեկը

Ալիևը հայտարարել է, թե պատերազմը կանգնեցնելը Ադրբեջանի ճիշտ որոշումն էր, որովհետև շարունակելու դեպքում կորուստները կլինեին ավելի շատ, իսկ ժամանակի ընթացքում էլ բարդ կլիներ Քարվաճառը պատերազմով վերցնելը: Բաքվի ղեկավարի հայտարարությունն անթաքույց արդարացում է, և վկայություն այն բանի, որ չնայած պատերազմի այս փուլում տարած հաղթանակի առնչությամբ հաղթանակի քարոզչական պաթոսին, որով նա փորձում էր կերակրել ադրբեջանական հանրությանը, այդ հանրության մոտ մնում են լուրջ հարցեր և կասկածներ, թե արդյո՞ք դա այն հաղթանակն էր, ինչ փորձում է մատուցել Ալիևը:

Իհարկե, Արցախը ներկայումս դե ֆակտո ռուսական, այլ ոչ հայկական անվտանգային վերահսկողության տակ է, բայց Ադրբեջանի հանրության համար դա չունի որևէ էական տարբերություն: Փաստն այն է, որ Արցախը Ադրբեջանինը չէ: Իհարկե Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախի տարածքների զգալի մասը, սակայն հարցը դրանով չի լուծվել: Փոխվել է ստատուս-քվոն, փոխվել է քաղաքական իրողությունների բնույթը, սակայ հարցը չի լուծվել:

Ավելին, Արցախում է հայտնվել ռուսական ռազմական կոնտինգենտ, որը հաստատապես հեռանալու է ոչ իր կամքով: Իսկ հասնել իր կամքով հեռանալու, մեղմ ասած չափազանց բարդ և հիպոթետիկ խնդիր է, գոնե առայժմ: Մինչդեռ, ադրբեջանցիները Ալիևին թերևս հարց ունեն՝ եթե այդպես հաղթական շարժվում էր առաջ և պարտություն պարտադրում հայերին, ինչո՞ւ կանգ առավ գրեթե դատարկված Ստեփանակերտի առաջ: Դրա համար է Ալիևն արդարանում, որ պատերազմը չի շարունակել, քանի որ շարունակությունը կբերեր Ադրբեջանի համար մեծ կորուստների: Ալիևն իհարկե չի կարող խոստովանել ադրբեջանցիներին, որ կանգ առավ, որովհետև սպառվեց այն քաղաքական «կոնսենսուսի» դաշտը, որ Հայաստանի ու Արցախի դեմ ձևավորվել էր կարգավորման գործընթացի տարիների ընթացքում, այդ թվում Մինսկի խմբի համանախագահների առնվազն լռելյայն համաձայնությամբ: Սպառվեց այդ կոնսենսուսի դաշտն ու բացվեց արդեն Ռուսաստանի միջամտության լեգիտիմ դաշտ, որն էլ օգտագործեց Մոսկվան, որը մինչ այդ փաստորեն հետևում էր ընդամենը թուրք-ադրբեջանական ահաբեկչական արշավին:

Եվ Ալիևի այս հայտարարությունների ֆոնին վերստին ուշադրության արժանի է դառնում պատերազմի թերևս ամենախորհրդավոր դրվագներից մեկը՝ նոյեմբերի 9-ի գիշերը եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ Նախիջևանի սահմանին, Երասխում ռուսական ուղղաթիռի խոցումը, որն իբրև թե տեղի էր ունեցել թյուրիմացաբար: Մինչդեռ հայտնի է, որ ռուսական ուղղաթիռը խոցվել էր ռուսական ստորաբաժանումների շարասյունն ուղեկցելիս, որը շարժվում էր թերևս դեպի Արցախ, ի դեպ՝ դեռևս եռակողմ հայտարարությունը պաշտոնապես չստորագրված: Մի՞թե կարող էր տեղի ունենալ այդպիսի թյուրիմացություն և Նախիջևանում գտնվող ադրբբեջանական զինուժը կարող էր չտարբերակել ռուսական շարասյունն ուղեկցող ռուսական ուղղաթիռը: Եվ ավելին, ինչո՞ւ էր ուղղաթիռը ուղեկցում շարասյունը, որը անկասկած ուներ ռուսական տարբերանշան: Միթե՞ շարասյունը կարող էր խոցվել, որ հարկ կար ուղեկցել այն ուղղաթիռով: Հարցերը այդ միջադեպի հետ կապված իսկապես շատ են: Ի դեպ, հատկանշական է, որ Բաքվում առ այսօր բացահայտված չեն այդ «թյուրիմացության» մեղավորները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում