ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին հեռախոսազրույցի ընթացքում եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ Է ակտիվացնել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
«Նրանք համաձայնել են հակաահաբեկչական սերտ համագործակցությունը շարունակելու կարեւորության հետ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Կողմերը նաեւ քննարկել են Աֆղանստանի ապագային միջազգային մասնակցության հարցերը:
Պետդեպարտամենտը նշել Է, որ զրույցը կայացել Է «Քաբուլում իրականացված զարհուրելի ահաբեկչական գրոհից հետո»:
Օգոստոսի 26-ին Քաբուլում երկու մահապարտ ահաբեկիչներ «Էբի» օդանավակայանի դարպասների եւ «Բերոն» հյուրանոցի մերձակայքում գործի են դրել պայթուցիչ սարքեր, իսկ հետո կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայող: Վերքեր Է ստացել ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 18 զինվորական:
Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճշտել Է, որ ահաբեկչությունը կազմակերպել Է ԻՊ-ի բջիջը, որը գործում Է Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքներում:
Բայդենը հավաստիացրել Է, որ ահաբեկչության համար պատասխանատուները կգտնվեն եւ կպատժվեն: ԱՄՆ-ի նախագահը Պենտագոնին հանձնարարել Է Քաբուլում պայթյուններ կազմակերպված ահաբեկիչներին պատասխան հարված տալու պլան մշակել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: