Օգոստոսի 25-ից ադրբեջանցիները փակել են Սյունիքի մարզի Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհահատվածը , իսկ արդեն երեկ առավոտյան՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ:
Պատգամավորի կարծիքով՝ սա դառնում է միջպետական բախում, Ադրբեջանը կհայտնվի ծանր վիճակում․ «Ալիևի վարքագիծը պայմանավորված է իր դիրքերը ամրապնդելով: Մեզ համար կարևոր է կայուն խաղաղությունըՀայաստանը պետք է լինի կանխատեսելի»: