Տարվա ամենագլխավոր տեխնոցուցահանդեսը՝ Digitec Expo-ն այս տարի կկայանա հոկտեմբերի 29-31-ը: Նշվում է, որ Digitec Expo-ն կլինի ամենամեծն ու հասցեն կփոխվի. Մերգելյանի տարածքի փոխարեն կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ովքեր են հյուրընկալելու այս տարի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի հետ: