«Թալիբանը» վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները։ Չարամիտ խմբերի դեմ միջոցառումներ կձեռնարկեն։ Այս մասին հայտարարել է արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
««Իսլամական էմիրությունը» վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայնում խաղաղ բնակիչների վրա կատարված հարձակումը։ Այն տեղի է ունեցել շրջանում, որտեղ անվտանգությունը գտնվում է ԱՄՆ ուժերի վերահսկողության տակ»,-գրել է Մուջահիդն իր թվիթերյան էջում։
Նա նշել է, որ շարժումն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության և ժողովրդի պատպանության հարցերի վրա, իսկ չարամիտ կազմակերպությունների գործունեությունը խստորեն կճնշվի։
Հիշեցնենք, որ այսօր երկու պայթյուն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանի մոտակայքում։ Վերջին տվյալներով՝ կա 40 զոհ, 120 վիրավոր։