Ղազախստանի Ժամբիլի մարզի Թարազ քաղաքի (վարչական կենտրոն) մոտ գտնվող զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 60 մարդ է տուժել, որից 11-ը՝ զինվորականներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր 30 վիրավորի մասին։
Ավելի վաղ Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել զորամասի պահեստներից մեկի մոտ տեղի ունեցած բռնկման պատճառով։
Հարակից բնակավայրերի բնակիչների տարհանման վերաբերյալ որոշում է կայացվել։
Տեղի ունեցածի հետևանքների վերացման համար ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հարուցվել է քրեական գործ։