Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտ 2 պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է 40 զոհի և 100-ից ավելի վիրավորի մասին։ Այս մասին РИА Новости-ին ասել է Աֆղանստանի առողջապահության նախարարության աղբյուրը։
Երկրորդ պայթյունը որոտացել է Baron հյուրանոցի մոտ, որտեղ հավաքված էին ամերիկացիները։ Զոհերի թվում կան ԱՄՆ քաղաքացիներ։ Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երկրորդ պայթյունն իրագործվել է ականապատված մեքենայի օգնությամբ։
«Թալիբանը» կարծում է, որ պայթյունների հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նախազգուշացրել էին Քաբուլի օդանավակայանում ահաբեկչության սպառնալիքի մասին։