Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե պատերազմն ավարտելը Ադրբեջանի համար ողջամիտ քայլ էր, և եթե Հայաստանը չհանձնվեր, ապա իրենք մեծ կորուստներ կունենային:
«Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ էր մոտենում»,- ասել է Ադրբեջանի նախագահը: