Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Գլազգո Ռեյնջերսի հետ։
36-րդ եւ 40-րդ րոպեներին դեղին քարտեր ստացավ եւ հեռացվեց դաշտի տերերի բրազիլացի պաշտպան Ջեյմսը։
Առաջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել էր 1։0 հաշվով եւ դուրս եկավ խմբային փուլ։
Մեր չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։