Մի քանի օր առաջ Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում կացնով հարձակվել են «Գյումրին կռնա» շարժման անդամ, դասախոս, հասարակական գործիչ Արմեն Ներսիսյանի վրա, հետեւանքում վնասվել է վերջինիս ձեռքը։
Այսօր «Գյումրին կռնա» շարժման որոշ անդամներ եւ Ա․Ներսիսյանը ներկայացրել են դեպքի մանրամասները։ Շարժման անդամները կարծում են, որ Գյումրիում կատարվել է սպանության փորձ` քաղաքական դրդապատճառներով։ Նրանց խոսքերով՝ իրավապահներն արդեն իսկ տեղյակ են տեղի ունեցած միջադեպի մասին։