Իտալիայի նախարարների խորհուրդը, որը նախօրեին երեկոյան հավաքվել է արտահերթ նիստի, ընդունել է որոշումների փաթեթ «սուպեր-մանևրի» մասին, վերջինս ընդգրկում է երկրի տնտեսության կայունացման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների շարք:
Փաստաթղթերը նախատեսում են պետական միջոցների տնտեսում՝ 20 մլրդ եվրոյի չափով՝ 2012 թվականին և 25 մլրդ եվրո՝ 2013 թվականին. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հրամանագիրը պարունակում է կենսաթոշակային և հարկային ոլորտում հեղինակություն չվայելող միջոցների շարք՝ 9.5 մլրդ եվրոյով (որից 6 մլրդ՝ 2012 թ., 3.5 մլրդ` 2013 թ.) կրճատում է սուբսիդիաները տեղական կառավարման մարմիններին, ներմուծում է լրացուցիչ «համերաշխության հարկ» մեծ ավանդներին, նախատեսում է 8.5 մլրդ եվրոյով նախարարությունների գործունեության ֆինանսավորման կրճատում: Նորամուծությունների շարքում է նաև հանգստյան օրերի կրճատումը:
Լուսաբանողները շեշտում են, որ կառավարության ձեռնարկած միջոցառումներն ընդունվել են շտապ` ԵՄ ֆինանսական ինստիտուտների ճնշման տակ` իտալական դեֆոլտը կանխելու նպատակով:










































