Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Սյունիքում ճանապարհ փակելու պատճառաբանությունը պատրվակ է․ Ալիևն այլ բան է ուզում կորզել Հայաստանից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրեց, թե ինչ պատճառաբանությամբ են ադրբեջանցիները գնացել այդ քայլին․<<Կապան-Գորիս ճանապարհի այն հատվածներում, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել, ադրբեջանցիները եկել փակել են ճանապարհը՝ որպես պատճառ բերելով, թե գիշերը միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին:

Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունը դանակահարության վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում: Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք հասկանանք, թե ինչ է»,- նշել է Փաշինյանը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ադրբեջանցիների ներկայացրած պատճառաբանությունն ընդամենը պատրվակ է․«Ադրբեջանը շարունակում է տարբեր ուղղություններով համակարգված ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ սեփական ցանկությունները կյանքի կոչելու համար։ Ակնհայտ է, որ նման սադրանքները շարունակվելու են։ Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն և ես հուսով եմ, որ ի վերջո ՀՀ իշխանությունը կհասկանա, որ նման գործողությունների դեմը կարելի է առնել միայն ուժի միջոցով։ Ուժը չի ենթադրում միայն ռազմական գործողություններ, թեպետ եթե պետք լինի՝ կարելի է նաև ռազմական միջոցներ էլ օգտագործել։ Հնարավոր է ՝ մինչև ռազմական գործողությունների դիմելը դիվանագիտական լեզվով, սպառնալիքի տոնայնությամբ խոսել Ադրբեջանի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ պետք չէ անընդհատ հայտարարել, որ մենք խաղաղ ենք․«Մի օր պետք է դադարենք խաղաղ լինել, որովհետև այդ պատճառով մենք տարիներ շարունակ միայն տարածքներ ենք տվել»։

Մեր զրուցակիցը համարում է, որ ադրբեջանական գործողությունների վերջնանպատակն է Հայաստանին ստիպել իր ուզած պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրել․«Հիմնական նպատակը դա է։ Եվ Ադրբեջանն ամեն ջանք գործադրելու է այդ նպատակին հասնելու համար»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանը անընդհատ սադրանքներ է հրահրում, որպեսզի Հայաստանին պարտադրի իր օրակարգը, Հայաստանի համար խնդիրներ ստեղծի․«Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, Ադրբեջանն ուզում է, որպեսզի սահմանազատման ու սահմանագծման պաշտոնական գործընթաց սկսվի։

Դրանից բացի՝ Բաքուն ուզում է, որպեսզի Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Դրանից հետո կտարվեն սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ և Արցախն էլ դե ֆակտո կթողնվի Ադրբեջանի կազմում։ Ամբողջ նպատակը սա է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ կան նաև այլ նպատակներ, այն է՝ խնդիրներ ստեղծել Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի տնտեսության համար․«Մենք տեսնում ենք, որ Գորիսից Կապան ճանապարհով իրանական բեռնատարներն են անցնում, ուստի ուզում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ևս խնդիրներ ունենան ու այլևս այդ ճանապարհներից չօգտվեն։ Մի խոսքով՝ այդ սադրանքների նպատակները շատ են և Ալիևը շարունակելու է անընդհատ դիմել նմանատիպ քայլերի»,-եզրափակեց Վարդանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում