Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը այս օրերին ԱԺ-ում տեղի ունեցածը խայտառակություն է համարում՝ ամոթ եմ զգում:
Ըստ նրա՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց արտահերթ ընտրություններով․ «ԱԺ ընդդիմությանը կառավարության ծրագիրը չի հետաքրքրում: ԱԺ ընդդիմությունը դիմում է քաղաքական խուլիգանության: Այդ պիտակավորումներին մեր թիմը պատասխանեց իրենց բառապաշարով»: