ԱԺ-ում ավելի ահասարսուռ զարգացումներ կարող են լինել․ նպատակը առջևում է:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանի կարծիքով՝ արտախորհրդարանական ուժերի ու սփյուռքի ներուժը պետք է ընդգրկվի կոնկրետ ոլորտներում:
«Դրված է Հայաստանի լինել, չլինելու հարցը:Քոչարյանին հանգիստ չի տալիս 2018-ի անարյուն իրադարձությունները:ԱԺ ընդդիմության նպատակը հեռահար է՝ երկիրը հանձնել արտաքին կառավարման:Միայն հեղվող արյունը կարող է Հայաստանը հանձնել արտաքին կառավարման, Քոչարյանն ու Սարգսյանը ոչնչի առաջ կանգ չեն առնի»,-նշեց Բաբաջանյանը: