YouGov ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ եգիպտացիների 67%-ը կողմ է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հանդեպ մահապատժի կիրառմանը. այս մասին հայտնում է РБК-ն:
Եգիպտացիների ընդամենը 22%-ն է դեմ Մուբարաքի հանդեպ նման պատժին:
Հատկանշական է, որ հարցված 18-24 տարեկան եգիպտացիների շրջանում Մուբարաքի հանդեպ մահապատիժ պահանջում են 77%-ը:
Հիշեցնենք, որ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին Եգիպտոսում տեղի ունեցած զանգվածային ելույթների հետևանքով փետրվարի 11-ին հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, ով երկիրը ղեկավարում էր 1981թվականից` մոտ 30 տարի:
Այժմ Մուբարաքը և իր երկու որդիները մեղադրվում են զանգվածային ելույթները ճնշելու մեջ, որի ժամանակ մոտ 800 մարդ է զոհվել, ինչպես նաև կոռուպցիայի, պետական միջոցները յուրացնելու և իշխանությունն անձնական շահերին ծառայեցնելու մեջ:
Հոսնի Մուբարաքն ապրիլ ամսից առողջության կտրուկ վատթարացման հետևանքով բուժվում է Շարմ էլ-Շեյխի հիվանդանոցներից մեկում: Այժմ Մուբարաքի և իր որդիների դատաքննությունն ընթացքի մեջ է: Առաջին նիստը տեղի ունեցավ օգոստոսի 3-ին Կահիրեում, դատական հաջորդ նիստը նախանշված է օգոտսոսի 15-ին:











































