Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

«Ես դասալիք չեմ. հավաքներից խուսափելը բարոյական դասալքություն եմ համարում»

Այսօր Հայաստանի պետական սահմանին, պատերազմից հետո երկարած բնագծում կանգնած հայ զինվորը թիկունքի, հենասյան և առաջին հերթին՝ պահեստազորայինների, աշխարհազորի կարիքն է զգում: Նամակում ասել է 2020 թ. 44-օրյա պատերազմի մասնակիցներից մեկը:

Անդրադառնալով օգոստոսի 25-ին մեկնարկող պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ պատերազմի մասնակիցը ընդգծել է, որ սահմանապահ տղերքն իրենց խրամատում են, որ կյանքը շարունակվի, բայց իրենք պիտի վստահ լինեն, որ անհրաժեշտ պահին իրենց մենակ չենք թողնի, այլ վարժ ու գիտակից կկանգնենք թիկունքին, ոչ թե «կթռնենք»։

«44-օրյա պատերազմի ժամանակ շատերը խոսում էին ՄՈԲ-ի (աշխարհազոր) անպատրաստության մասին, դժգոհում, որ պահեստազորիայինների մեծ մասը ոչ թե օգնում, այլ խանգարում է կանոնավոր բանակին։ Այսօր Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է պահեստազորայինների եռամսյա հավաքներ, նպատակը՝ կատարելագործել պահեստազորայինների ռազմական կարողությունները։ Բայց… կրկին շատերը դժգոհ են, և հատկապես նրանք, որ ամբողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո բողոքում էին ՄՈԲ-ի ոչ կայացած լինելուց։ Ստացվում է՝ երբ հավաքների մասնակցելու հերթն իրենցն է, ՄՈԲ-ին մարզելն այնքան էլ ճիշտ չէ, ժամանակավրեպ է, և հազար ու մի այլ պատճառ ու պատրվակ։ Ստացվում է ինչպես միշտ՝ բոլորը լավ գիտեն, թե մյուսն ինչ պետք է անի: Իսկ իրե՞նք:

Ես ինքս եմ տեսել՝ պատերազմի ժամանակ ինչ մեծ խնդիր է եղել պահեստազորայինների անպատրաստությունը, տեսել եմ նաև՝ ինչ գնով են շատ տղերք պահել կամ կորցրել հողի մի կտորը, հիմա էլ տեսնում եմ՝ ինչպես են տղերքը կանգնած բավականին երկարած մեր նոր բնագծերում, ու ես շատ լավ գիտեմ, թե ինչքան են իրենք թիկունքի, հենասյան կարիք զգում։ Ոչ թե պետության, պաշտոնյաների, նախարարության, կազմակերպությունների, բարերարների կամ չգիտեմ՝ ինչի, այլ իմ ու ձեր նման տղերքի, «ախպերների» կարիքն են զգում։ Էս հայրենիքը միայն իրենցը չէ, տղերք։ Նոր փորվող խրամատներում կանգնածները դեմ չեն, որ դու գնաս աշխատանքի, որ սիրես, հանգստանաս, ժպտաս ու ապրես։ Դե բա իրենք խրամատում են, որ կյանքը շարունակվի, բայց իրենք պիտի իմանան, որ դու իրենց մենակ չես թողնելու անհրաժեշտ պահին, որ վարժ ու գիտակից կանգնելու ես թիկունքին, ոչ թե «թռնելու ես»։

Ես մի րոպե անգամ չեմ մտածել՝ մասնակցել հավաքներին, թե ոչ, ու ինձ բացարձակ չի հուզում իրավական պատասխանատվությունը: Իմ պատասխանատվությունն իմ բարոյական պարտքն է՝ հայրենիքիս, պետությանս, հարազատներիս ու սահման պահող «ախպերներիս» առաջ։ Ես մասնակցելու եմ պահեստազորայինների եռամսյա հավաքներին, թեկուզ հանուն էն բանի, որ ինքնապաշտպանության և հարազատներիս տեր կագնելու հմտություններ ունենամ։ Որ ասում եք՝ «ձևական բան է», դա պարզապես ինքնաարդարացում է։ Ես թույլ չեմ տալու, որ ձև լինի, ոչ մեկին թույլ չեմ տալու անիմաստ խլել իմ ժամանակը։ Ազնիվ եղեք ինքներդ ձեր նկատմամբ ու հարց տվեք՝ դուք ի՞նչ եք նախընտրում՝ բողոքե՞լ պարզապես, թե՞ աշխատել՝ հանուն ինչ-որ բանի։

Ես լավ աշխատանք ունեմ, ու այդ երեք ամիսներին՝ որպես զինվորական, ավելի քիչ գումար եմ ստանալու, բայց դա ոչինչ է այն վտանգի դեմ, որի առաջ կարող եմ կանգնել իմ չպատրաստվածության պատճառով։ Իսկ հավաքներից խուսափելը ես բարոյական դասալքություն եմ համարում։ Հայրենիքը ֆեյսբուքյան պաթետիկ մտքերով չեն սիրում։ Կարող եք մտածել՝ ես էլ եմ պաթետիկ, բայց չէ, պարզապես ես շատ ուժեղ գիտակցում եմ էն վտանգը, որի մեջ է իմ երկիրը և ես շատ լավ գիտակցում եմ իմ դերը։ Ես ինքս որոշել եմ՝ դասալիք չեմ, դուք էլ որոշեք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում