Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայկական պետականության բարդ դիլեման

Ինչ անել այն թշնամական միջավայրի հետ, որում գտնվել և գտնվում է Հայաստանը ռեգիոնալ մի շարք իրողությունների բերումով: Այդ միտքը շոշափվել է Հայաստանի խորհրդարանում, կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում: Փաշինյանը խոսել է Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարական նպատակի և մանդատի մասին, որն ըստ նրա տրվել է Հայաստանի քաղաքացիների քվեարկությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ խնդիրը լուծելու, Հայաստանի շուրջ անվտանգային կառավարելի միջավայր ձևավորելու համար շատ կարևոր է լուծել այսպես ասած թշնամանքի կառավարման հարցը: Թշնամանք, որ պատմա-քաղաքական իրողությունների բերումով տարիների և տասնամյակների ընթացքում համակել է Հայաստանի անվտանգային «արեալը»: Սա իսկապես լուրջ խնդիր է, որն իրապես՝ անկախությունից հետո այդպես էլ չի դարձել մեր հասարակության և քաղաքական դասի հիմնարար քննարկումների առարկա, այն դեպքում, երբ դա է եղել Հայաստանի անկախ պետականության զարգացման առանցքային «դիլեման»:

Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե անկախության առաջին տարիներին շատերին կարող էր թվալ, թե Հայաստանի խնդիրը լոկ Ադրբեջանի հետ էր և այն լուծվել է պատերազմի հաղթանակով, իսկ մնացյալը կառավարվում է խաղաղ կարգավորման գործընթացով՝ Մինսկի խմբի եռանախագահության ներքո, ապա ժամանակի ընթացքում ուղղակի ակնառու դարձավ, որ Հայաստանի խնդիրը բոլորովին էլ Ադրբեջանի հետ չէ, և ավելին՝ Ադրբեջանը Հայաստանի համար ինքնին գուցե խնդիր էլ չէ, կամ չէր լինի, եթե չլինեին հենց ավելի մեծ գեոքաղաքական խնդիրները: Իսկ դրանք առնչվում էին արդեն ուժային կենտրոներին, դրանց ռեգիոնալ և աշխարհաքաղաքական հավակնություններին, որոնց շարքում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ագրեսիվ դեր ու տեղ էր ստանում Թուրքիան՝ մի շարք հանգամանքների բերումով: Ահա այստեղ է, որ թշնամական միջավայրի կառավարման և առավելագույնս չեզոքացման խնդիրը Հայաստանի համար դառնում էր, կամ դառնալու էր հիմնարար նշանակության հարց, որ պահանջելու էր համարժեք քննարկումներ թե օպերատիվ, թե ռազմավարական մակարդակում:

Բանն այն է, որ թշնամական միջավայրի առկայությունը Հայաստանի համար դառնում է գերխնդիր այն իմաստով, որ մարտահրավերներն ու սպառնալիքների աղբյուրները ուղղակի մի քանի անգամ բազմապատկում են Հայաստանի և անգամ հավաքական հայության ռեսուրսը: Իսկ դա ստիպում է Հայաստանին ունենալ բավականին շոշափելի կախվածություն բավականին իրարամերժ  ու հակադիր շահեր տնօրինող և հետապնդող ուժային կենտրոններից, ինչը զգալիորեն բարդացնում է անվտանգության ապահովման ռազմավարական խնդրի սպասարկումը, ընդհուպ պետական ինքնիշխանության սպառնալիքով: Միաժամանակ, ամբողջ հարցն այն է սակայն, որ թշնամական միջավայրի հաղթահարման խնդիրը չունի պարզ թվաբանական պատասխան: Ավելին, պատասխանները իրապես բարդ են և դրա համար է ընդհուպ կենսական հրամայական այն, որ Հայաստանում այդ թեման լիներ և լինի հասարակական-քաղաքական լրջագույն քննարկումների առարկա, որովհետև այդ բարդ հարցերի պատասխաններին հնարավոր է լինելու կամ գալ բոլորով, համընդհանուր տրամաբանությամբ, կամ չի հաջողվելու գալ ոչ մի առանձին վերցրած խմբի կամ սուբյեկտի: Հայաստանը կսկսի՞ բարդ պատասխանի իրական, խորքային որոնումը, թե՞ ոչ: Սա իսկապես ոչ թե որևէ կառավարության, այլ հայության խնդիրն է:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում