Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն մեկնաբանել է կրկնակի դեղաչափով պատվաստված մարդկանց մահը: Նախարարի խսքերով՝ այդ հիվանդներն ունեցել են լուրջ քրոնիկ հիվանդություններ, որոնք հանգեցրել են մահվան: Ըստ նրա՝ աշխարհում կան նման դեպքեր և չպետք է բնակչության շրջանում խուճապի պատճառ դառնան, քանի որ դրանք հիմնականում մեզ պաշտպանում են մահացությունից»,-հայտարարել է Եկատերինա Տիկարաձեն:
«Նման դեպք է գրանցվել, դա շատ ցավալի փաստ է: Նման եզակի դեպքեր գրանցվել են աշխարհում, նման դեպքեր գրանցվել են նաև Վրաստանում։ Այնուամենայնիվ դա չպետք է խուճապի պատճառ դառնա, քանի որ դա լինում է 0,001% դեպքերում։ Պատվաստանյութը հիմնականում պաշտպանում է մեզ մահացու դեպքերից: Այս հիվանդները ունեցել են զուգորդող քրոնիկ հիվանդություններ և այս դեպքում բժիշկների ջանքերն ապարդյուն էին»,-ասել է Տիկարաձեն: