Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 517 098 դեպք: Ապաքինվել է ևս 5 200 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 453.488:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6831։
Երկրում ընդհանուր պատվաստվել է 979 813 մարդ, օրական՝ 17 670: