Ութ տարեկանում միասնական պետական քննությունները հանձնած աղջիկը խոստացել է 11 տարեկանում ավարտել Մոսկվայի պետհամալսարանը։
Նման համարձակ հայտարարության հեղինակը ՌԴ քաղաքացի 8- ամյա Ալիսա Տեպլյակովան է, որն ութ տարեկանում ամբողջությամբ ավարտել է դպրոցական ծրագիրը, հանձնել է դպրոցի միասնական պետական քննությունը։
Ալիսան անկեղծ զարմացել է հոր խոսքերից, թե համալսարանն ավարտելու համար ինքը պետք է 5 տարի սովորի և խոստացել է այն ավարտել 2 տարում, երբ կդառնա 11 տարեկան:
РИА Новости-ի տվյալներով՝ այդ մասին աղջնակն հայտարարել էր NTV հեռուստաալիքի եթերում:
Ալիսայի մայրը հայտնել է, որ արդեն վճարել է Մոսկվայի պետական համալսարանում իր դստեր կրթության վարձը: Նա վստահություն է հայտնել, որ աղջիկը, չնայած իր երիտասարդ տարիքին, խնդիր չի ունենա համալսարանում սովորելու հետ: