Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետն անհեռատես է անվանել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն անհեռատես է անվանել Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը: Նրա հոդվածը հրապարակվել է Թոնի Բլերի Գլոբալ փոփոխությունների ինստիտուտի կայքում:

Ըստ նախկին վարչապետի՝ ներկայումս գերակշռող տրամադրվածությունն այն է, որ ժողովրդավարության ներդրումը ուտոպիական մոլորություն է, ցանկացած տեսակի միջամտություն՝ ապարդյուն արարք:

«Այժմ աշխարհը չգիտի, թե ինչ է պաշտպանւմ Արևմուտքը, քանի որ, ակնհայտ է՝ Աֆղանստանից հեռանալու որոշումը կայացվել է ոչ թե ռազմավարական, այլ քաղաքական պատճառներով: Մենք չպետք է դա անեինք, սակայն մենք հենց այդպես էլ վարվեցինք», – գրել է նա:

Ըստ նրա՝ արևմտյան երկրները «ենթարկվել են անվերջ պատերազմներին վերջ դնելու քաղաքական հիմար կարգախոսին»: Միևնույն ժամանակ, նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում զորքերի թիվը նվազագույնի է հասցվել, և դաշնակից երկրների ոչ մի զինծառայող չի մահացել:

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը ընկալվում է որպես կապիտուլյացիա: Նա հնարավոր է համարել, որ գործող նախագահ Ջո Բայդենի գործողությունների պատճառով սեպտեմբերի 11 -ին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության 20 -րդ տարելիցի կապակցությամբ, Թալիբան ահաբեկչական շարժման դրոշը կծածանվի Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում