Աֆղանստանից առանց վիզայի ներգաղթյալների տեղաբաշխումը Կենտրոնական Ասիայում և նրանց մուտքի արգելքն ԱՄՆ Պուտինն համարել է անարդարացի: Հայտարարել է, որ հարցը կլուծի ՀԱՊԿ գագաթնաժողովում:
«Մեր արևմտյան գործընկերները համառորեն բարձրացնում են Կենտրոնական Ասիայի երկրներում փախստականներ տեղակայելու հարցը՝ մինչև ԱՄՆ կամ այլ երկրներ վիզա ստանալը: Ուրեմն, այդ երկրներ՝ մեր հարևանների մոտ կարող են ուղարկվել առանց վիզաների, բայց իրենց մոտ առանց անցագրի ընդունել չե՞ն ցանկանում: Հարցի լուծման ի՞նչ նվաստացուցիչ մոտեցում», – ասել է Պուտինը «Եդինայա Ռոսիա» -ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մենք դա կքննարկենք վաղը ՀԱՊԿ գագաթնաժողովում և այլ հարթակներում», – հավելել է նա: