Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Սահմանամերձ ռազմավարության քառորդդարյա բացը

Հայաստանի մարդու իրավունքի Պաշտպանը անդրադառնալով պատերազմմի հետևանքով սահմանամերձ դարձած Հայյաստանի բնակավայրերի խնդրին, խոսում է այնտեղ ապրող մարդկանց համար եկամտի նոր աղբյուրի անհրաժեշտության մասին, քանի որ նախկին ապրուստի հնարավորությունները զգալիորեն վերացել են պատերազմից հետո նոր իրավիճակի պատճառով: Խոսքն օրինակ արոտավայրերի, գյուղատնտեսական գործունեության այլ տարբերակների մասին է, որոնք անհնարին են դարձել կամ էապես բարդացել են այն պատճառով, որ արոտավայրերի, ցանքատարածությունների զգալի մասը հայտնվել է Ադրբեջանի զինուժի վերահսկողության գոտում:

Հարցն անշուշտ չափազանց կարևոր է, ընդ որում ոչ միայն սոցիալական տեսանկյունից, այլ նաև հոգեբանական, իսկ հանրագումարում՝ անվտանգային: Ի վերջո, ապրուստի կայուն և արժանապատիվ հնարավորությունն է, որ մարդկանց պահելու է սահմանամերձ գյուղերում և հետևաբար ապրեցնելու է այդ գյուղերը: Պատերազմից հետո մենք ունենք ոչ միայն Արցախը, այլ նաև այդ գյուղերը ապրեցնելու անհրաժեշտություն: Եվ ապրեցնելու ոչ այնպես, ինչպես արել են դա մինչև պատերազմը՝ սահմանամերձ մյուս շրջանների պարագայում: Խոսքն այն մասին է, որ Հայաստանն ունենալով չավարտված պատերազմ, ունենալով պատերազմի մեջ գտնվող ռեժիմում ապրող սահմանամերձ գյուղեր՝ որոնց մի մասը Նախիջևանի սահմանին, իսկ մեծ մասը Տավուշում, չուներ սահմանամերձ բնակավայրերի զարգացման ռազմավարություն, հայեցակարգ: Ընդ որում, ինչ պետք է ենթադրեր այդ ռազմավարությունը:  Այն պետք է ենթադրի ոչ միայն ապրուստի միջոցի, եկամտի աղբյուրի ապահովում: Այդ ռազմավարությունը պետք է ենթադրեր, և պետք է ենթադրի պետական և հանրային գործողությունների առարկայական, շոշափելի, չափելի ծրագիր իրադարձությունների այս կամ այն զարգացման դեպքում:

Ընդ որում, իրադարձությունների զարգացում ոչ միայն ֆիզիկական անվտանգային իրավիճակի փոփոխության տեսանկյունից, այլ նաև տնտեսական, միջավայրային: Նախորդ կառավարման համակարգը սահմանամերձ գյուղերի հանդեպ ընդգծված ուշադրության մասին հիշեց միայն 2014 թվականին Տավուշում օգոստոսին բռնկված դիվերսիոն պատերազմից հետո, երբ մոտ երկու շաբաթ մարտեր էին ընթանում սահմանամերձ գյուղերի հարևանությամբ: Սակայն, այդ ուշադրությունն ավելի շատ կրեց քարոզչական, լուսանկարչական բնույթ, քան իրական քաղաքական, երբ սեղանին կդրվեր իսկապես ռազմավարական խնդիր և ձեռնամուխ կլինեին դրա լուծման գործընթացին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ պատգամավորական այցեր էին կատարվում սահման, իրականացվում էին ֆոտոսեսիաներ, հետո ընդունվեց սահմանամերձ բնակավայրերին որոշակի հարկային և վարձավճարային արտոնություններ տալու մասին օրենք, և ըստ էության վերջ: Իսկ մինչ 2014 թվականը, սահմանամերձ բնակավայրերը Հայաստանում գործնականում մատնված էին համակարգային անուշադրության: Ներկայումս, խնդրին պետք է ցուցաբերվի ռազմավարական մոտեցում, լինի իրավիճակի ռազմա-քաղաքական խորքային մոդելավորում: Որքան էլ կառավարությունը հռետորաբանության մակարդակում շոշափի խաղաղության դարաշրջանի թեման, գործնական ռեժիմում Կովկասը դեռ երկար ժամանակ հեռու է լինելու խաղաղության կայուն հեռանկարից, ըստ այդմ Հայաստանը շարունակելու է գտնվել պատերազմի, թեկուզ լոկալ, սահմանային լարումների անմիջական ռիսկերի շրջանակում: Հետևաբար, սահմանամերձ բնակավայրերի խնդիրը պահանջում է ոչ թե սոցիալ-տնտեսական, այլ ռազմա-քաղաքական տրամաբանության լուծում, որի ռազմավարական փաթեթի մաս պետք է կազմի սոցիալ-տնտեսական բաղադրիչը:

Միաժամանակ հասկանալի է, որ ընթացիկ տնտեսական և սոցիալական խնդիրները պահանջում են շատ ավելի արագ լուծում, քան ռազմավարական մշակումները: Բայց, Հայաստանը չպետք է կրկնի նախորդ տարիների բացն ու սահմանամերձ բնակավայրերը պետք է դիտարկի ռազմավարական փաթեթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում