Քաբուլի օդանավակայանը փակ կլինի 48 ժամով՝ տարածքում գտնվողներին տարհանելու համար, հայտնում է Khaama Press գործակալությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին հղումով:
Միաժամանակ, օդանավակայանի դարպասների մոտ հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք ցանկանում են լքել երկիրը:
Թալիբները հայտարարել են, որ մտադիր են բարելավել իրավիճակը առաջիկա ժամերին:
«Քաբուլի օդանավակայանից ելքի ճանապարհի բացումն անհրաժեշտ է կարգ ու կանոնը պահպանելու համար», – РИА Новости-ին ասել է շարժման ներկայացուցիչը: