ԱՄՆ Թենեսի նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Ավելի քան 30 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է CNN- ը:
Բնական աղետի պատճառով ճանապարհները փակ են, հաղորդակցության խափանումներ են նկատվում:
Թենեսիի ազգային գվարդիան հայտնել է, որ ուղղաթիռ է ուղարկել դեպքի վայր՝ ջրափրկարարական աշխատանքներին աջակցելու համար: