Գազայի հատվածի սահմանին բողոքի ակցիայի ժամանակ իսրայելցի զինծառայողների կողմից 17 պաղեստինցի է վիրավորվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է տեղի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան։
Շաբաթ օրը պաղեստինցիներն ակցիա են իրականացնել սահմանին՝ Ալ-Աքսա մզկիթի հրդեհի 52-րդ տարելիցի կապակցությամբ և ընդդեմ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի։
Իսրայելի հետ Գազայի սահմանին ամենշաբաթյա «վերադարձի երթերը» դադարեցվել էին 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։