«Թալիբան» շարժումը ազատ է արձակել 340 բանտարկյալի, որոնք պատիժ էին կրում Աֆղանստանի արևմուտքում գտնվող Ֆարահ նահանգում: Այդ մասին երկրի իրավապահ մարմիններին վկայակոչելով՝ հաղորդել է Pajhwok գործակալությունը։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ազատ արձակված բանտարկյալները դատապարտված էին երկրի անվտանգությանը սպառնացող հանցագործությունների համար:
Հիշեցնենք,օ գոստոսի 15 -ին «Թալիբան» շարժման գրոհայիններն առանց կռվի մտան Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի մայրաքաղաքում։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել էր, որ հեռանում է երկրից՝ արյունահեղությունը կանխելու համար: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն էլ ասել է, որ պետության ղեկավարի բացակայության դեպքում նա սահմանադրության համաձայն դառնում է երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին: